Քաղաքական

08.09.2020 13:31


Հիմա էլ հիվանդ է. Հայկ Մարությանը կրկին աշխատանքի չէր եկել

Հիմա էլ հիվանդ է. Հայկ Մարությանը կրկին աշխատանքի չէր եկել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր չէր մասնակցում ավագանու նիստին։ Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որը վարում էր նիստը, հայտնեց, որ Մարությանը հիվանդ է և այդ պատճառով չի եկել նիստին։

Թե ինչ հիվանդության մասին է խոսքը, Սարգսյանը չասաց։ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ հրաժարվեց պատասխանել Sputnik Արմենիայի հարցմանը։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետը արձակուրդ էր վերցրել մարտ, հուլիս և օգոստոս ամիսներին, բացի այդ, երկու շաբաթ ինքնամեկուսացել էր COVID-19 վարակակրի հետ շփման պատճառով։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը