Կարծիք

08.09.2020 15:10


Մարտի 1-ի բիզնեսը փակվեց. Փաշինյանը այլևս փող չի տալիս

Մարտի 1-ի բիզնեսը փակվեց. Փաշինյանը այլևս փող չի տալիս
Բա իմացաք նորությունը՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները հայտարարել են, որ այլևս ֆիզիկապես չեն մասնակցի Մարտի 1-ի գործով դատական նիստերին՝ հիմնավորեով դա նրանով, որ սպանությունների բացահայտման մեջ ոչ մի առաջընթաց չկա: Ինչպես դասականը կասեր. «Իյա՜, իրո՞ք», նոր եք իմանո՞ւմ, որ Փաշինյան Նիկոլը Մարտի 1-ի սպանությունները չի բացահայտելու, որովհետև սպանությունների բացահայտումը շատ հարցեր կառաջացնի ուղղված այն ժամանակվա ընդդիմությանը:
Բայց սա հանրությանը ներկայացվող վարկածն է. ամենագետ հայկական ֆեյսբուքը իրականությանը այլ տեսաննկյունից է նայում:

Ըստ օդում կախված լուրերի՝ Փաշինյանից կրկին գումար են ուզել դատական նիստերին մասնակցելու համար և մերժում են ստացել, սրան էլ գումարած պաշտպաներից ոմանք իրենց «քցված են» զգում, քանի որ մեկին ՍԴ դատավորի պաշտոն էին խոստացել, իսկ մյուսին՝ այլ տիպի խրախուսում, բայց նիկոլը սաղին գցեց, սաղին: Հիմա այս մարդիկ հրաժարվում են մասնակցել քաղաքական ստրպտիզին:

Ահա այսպես, Մարտի 1-ի գործով բիզնեսը չստացվեց. Նիկոլը, ինչպես և սպասվում էր բոլորին գցեց: Ես հիմա սպասելու եմ, թե ոնց են այս մարդիկ սրանից հետո 180 աստիճանով փոխելու իրենց տեսակետները Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ և ոնց են ամեն ինչում մեղադրելու Նիկոլին:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը