Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը առնետի կերած ձուկն էր կերել. «Առավոտ»
Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մոր մահվան մասին տնեցիները չգիտեն: Այս մասին Aravot.am-ին ասաց Խաշթառակի գյուղապետ Անդրանիկ Վիրաբյանը:
Գյուղապետին հայտնի չէ՝ բացի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներից մահացած կինն առողջական ինչ այլ խնդիրներ է ունեցել:
«Չգիտենք՝ ինչից է արյունահոսել, ինքը հետո լավացել էր, տեղափոխել են հոգեբուժարան, հակաթույնը չեն տվել, ասում են՝ դրանից է մահացել: Ինքը կռիսի կերած ձուկն էր կերել, ձուկը թունավորված էր»,-ասաց մահացած կնոջ սկեսուրը՝ Էմմա Հակոբջանյանը:
Ինչ վերաբերում է իր ամուսնու առողջական վիճակին՝ Էմմա Հակոբջանյանն ասաց, որ նա դեռ հիվանդանոցում է գտնվում. «Բժշկուհին ասաց՝ պետք է ձեր ամուսնուն էլ այդ դեղը տան, եթե չխմի, իր մոտ էլ է տենց լինելու, վատանալու է, էլ հետ չգա: Մեր ամբողջ ընտանիքի անդամները, բացի աղջկանիցս, ինքը տանը չի եղել, թունավորվել են մկնդեղից, չիմանալով կերել ենք»:
Էմմա Հակոբջանյանը նաև ասաց, որ Երևանի հիվանդանոց տեղափոխված իր բոլոր թոռներն արդեն դուրս են գրվել, այսօր տեղափոխվել մանկատուն: