ՌԴ փոխարտգործնախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին երեքշաբթի քննարկել են տարածքային անվտանգությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ ԼՂ հիմնախնդիրը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, միջազգային հարթակներում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող արդիական հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը»,-նշել են գերատեսչությունից:

Աղբյուրը՝ tert.am