Փաշինյանը անկեղծ էր, երբ հայտարարեց, որ արցախյան բանակցային գործընթացը սկսում է զրոյից։ Երբ վարչապետ ընտրվելու հաջորդ օրը Արցախում հայտարարեց, որ Հայաստանը արցախյան հակամարտության կողմ է, ամբողջովին պարզ դարձավ, որ նա ընդհանրապես անտեղյակ է բանակցային փաթեթից, առավել ևս՝ դիվանագիտական եզրույթների նրբություններից։
...2014 թվականին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային հարցերի հանձնաժողովում քննարկվում էր մի հայտարարության տեքստ, որտեղ Ադրբեջանի ներկայացուցիչները պնդում էին, որ հայտարարությունում անպայման նշվի արցախյան հակամարտությունում Հայաստանի կողմ լինելու մասին ձևակերպումը, ինչին մեր պատվիրակությունը դեմ էր։ Ադրբեջանական կողմը միշտ պայքարել է, որ Հայաստանին տրվի նման կարգավիճակ, որպեսզի հակամարտությունը դիտարկվի Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հողային պահանջ, ինչն ամբողջությամբ փոխում է հակամարտության բնույթը։ Քննարկումը բավականին բուռն էր ընթանում և, եթե չլիներ ռուսական կողմի ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչովի միջամտությումը, հնարավոր էր այն ավարտվեր կողմերի միջև ձեռնամարտով։ Վստահ եմ, որ Նիկոլը միտումնավոր չարեց նման հայտարարություն։ Ուղղակի իրեն խորությամբ երբեք չի հետաքրքրել արցախյան փաթեթը, մեր դիվանագիտության հիմնական շեշտադրումները։ Եվ պատահական չէր, որ Ադրբեջանում ծափահարություններով ընդունվեց Հայաստանի նորօրյա վարչապետի նման մոտեցումը։ Բայց հետագայում պարզվեց, որ իր իշխանությունն ամրապնդելու համար կարող է նաև օգտագործել Արցախի հարցը։ Հիշենք Դուշանբեն... Արդեն վերելակում «կիրթ» Ալիևը զգաց, որ գործ ունի անփորձ և անտեղյակ մարդու հետ, ով իրենից է ուզում տեղեկանալ հակամարտության պատմությանը և այդ պահին իր օգնության կարիքն ունի։ Առջևում Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրություններն էին և, ընդառաջելով Փաշինյանի խնդրանքին, խոստացավ այդ ընթացքում թուլացնել լարվածությունը սահմանային գոտում։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին օգտագործում նախընտրական քարոզչության ընթացքում սահմանում լարվածության թուլացումը՝ այն ներկայացնելով որպես Նիկոլի ամենակարողության և հզորության ցուցանիշ։ Բայց Արցախի թիկունքում նենգ և վտանգավոր գործարք էր տեղի ունեցել. այդ «զինադադարի» ընթացքում ադրբեջանական կողմը ոչ միայն ամրապնդեց իր դիրքերը Նախիջևանի ուղղությամբ, նաև, որ Ալիևի համար շատ կարևոր էր, որպես փոխհատուցում հայկական կողմի առջև պայման դրվեց հրաժարվել ապրիլյան պատերազմից հետո մեր դիվանագիտության հիմնական դիվիդենտից՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հակամարտության սահմանային գոտում Եռանախագահության կողմից տարածած հայտարարությամբ արձանագրված՝ վերահսկողական մեխանիզմների տեղակայումից։ Սա, իսկապես, թիկունքից հարված էր մեր դիվանագիտությանը։ Վիտալի Բալասանյանը համարժեք գնահատեց Արցախի հարցում Նիկոլի վտանգավոր կեցվածքը, ինչից հետո Վիտալին Արցախում դարձավ վարչապետի թիվ մեկ թշնամին։
Այսօր արցախյան փաթեթը հայտնվել է Նիկոլի որոգայթում և նա չի պատկերացնում, թե ինչպես վարվել այդ չափազանց կարևոր համազգային խնդրի հետ։ Առայժմ այն տեղափոխել է իր քաղաքական ստորագրության հիմնական տարածք՝ պոպուլիզմի դաշտ, ինչը հակացուցված է դիվանագիտությանը և իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ։ Հիշո՞ւմ եք, պատասխանելով BBC Hardtalk-ում հայտնի լրագրող Սթիվեք Սաքուրիի՝ Արցախին վերաբերող հարցին, երբ Նիկոլը հերթական անգամ դիմեց պոպուլիզմի, Սաքուրին ուղղակի հեգնելով ծաղրեց, նշելով, որ չի կարելի որոշ շրջանակներին դուր գալու համար մի դեպքում հայտարարել՝ պետք է լինի այնպիսի լուծում, ինչը կբավարարի բոլոր կողմերին, մեկ այլ դեպքում՝ Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Ի դեպ, այդ հարցազրույցը նախադեպը չունեցող ամոթ և խայտառակություն էր. Հայաստանի որևէ ղեկավարի երբևէ այդքան չէին նվաստացել միջազգային որևէ լրատվամիջոցի հետ հարցազրույցի ժամանակ։
Հիմնական գործիքը, որից վարչապետը հեղաշրջումից հետո ամենօրյա ռեժիմով օգտվում է՝ մարտնչող պոպուլիզմն է։ Այս դաշտում վարչապետ Նիկոլը չի զիջում ընդդիմադիր Նիկոլին։ Միակ տարբերությունը՝ մի դեպքում ոչնչի դեմ կանգ չառնելով իշխանությանը տիրանալն էր, մյուս դեպքում՝ ամեն գնով իշխանությունը պահելը։ Նիկոլն Արցախի հարցում չունի հստակ ծրագիր։ Ծրագիր ունենալ՝ նշանակում է կրել պատասխանատվություն, տիրապետել թեմային և հստակ գործիքակազմով ու մշակած ճանապարհային քարտեզով իրականացնել այն, ինչն իսպառ բացակայում է։ Չնայած մինչ իշխանության զավթումը տարբեր առիթներով Արցախի հարցում ընդդիմադիր Նիկոլի կողմից որոշ հայտարարություններ արվել են. զորօրինակ, իր թերթում ժամանակին գրել է, որ չի կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող է մեր դիվանագիտությունը պահել գրավյալ տարածքները (նկատի ունի ազատագրված շրջանները, խմբ.Ռ.Հ), կամ հայտնի թիմակցի կողմից արված հայտարարությունը, որ հեղափոխություն կոչված ֆարսը շատ ավելի կարևոր էր, քան Արցախի ազատագրումը։
Ուզում եմ հավատալ, որ Արցախի նոր իշխանությունների և Նիկոլի միջև ներկայումս ձևավորված մեղրամիսային հարաբերություններից անկախ, Արցախի ռազմաքաղաքական էլիտան տեսնում է Հայաստանի վարչապետի ճչացող դիլետանտիզմը և դրանից բխող վտանգավոր հնարավոր զարգացումները։ Նաև ուզում եմ հավատալ, որ նրանք համարձակություն կունենան հայրենիքի բանակում ծառայելուց խուսափած Հայաստանի գերագույն գլխավորին մանրամասն բացատրել, որ պատերազմի ժամանակ սպայակազմով լցված թշնամու ՈւԱԶ-ը ոչ թե մոլորվելու պատճառով էր հայտնվել մեր պաշտպանական դիրքերի մոտակայքում, այլ հետապնդում էր հստակ նպատակ։ Նաև օրինակներ վկայակոչելով բացատրել, որ մեր զինվորը զոհվում է ոչ թե հանուն ոչնչի, այլ, որ այդ ՈւԱԶ-ները չհայտնվեն Երևանում, առավել ևս՝ Կառավարական ամառանոցում...
Արցախը Փաշինյանի որոգայթում-3

Շարունակելի․․․
Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից