Օրեր առաջ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար փորձում էր տպավորություն ստեղծել, թե մինչ իր վարչապետությունը երեսուն տարի երկրում ոչինչ չի արվել, ոչինչ չի կառուցվել, ոչ մի նախագիծ չի իրականացվել, եւ ամեն ինչ ավերակների մեջ է եղել: Հիմա նոր իր շնորհիվ սկսում են ճանապարհ ու տուն կառուցել։
Սա, մեղմ ասած, ճշմարտությանը չի համապատասխանում։ Երեսուն տարում երկրում շատ գործ է արվել: Եւ այդպես է կայացել մեր պետությունը։ Եւ այդ հաջողությունները մեր ընդհանուր պատմությունն են, այնպես՝ ինչպես անհաջողությունները։ Խոշոր նախագծերի ցանկը բավական պատկառելի է եւ բոլորը թվարկել հնարավոր չէ, բայց վարչապետի ասածը ուղղակի ստիպում է դրանցից մի մասը թվարկել.
1. 1995-ին, հրադադարից ընդամենը կես տարի անց, վերագործարկվեց հայկական ատոմակայանը: Ի դեպ, նախկինում երբեք ոչ մի երկրում փակված ատոմակայան չի վերագործարկվել: Սա շատ լուրջ քայլ էր։
2. 1996թ. սկսվել եւ 1999թ. նոյեմբերին ավարտին է հասցվել ռազմավարական նշանակության Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհը: Արցախի պաշտպանվածության եւ տնտեսության համար սա անգնահատելի ձեռքբերում էր։
3. Հետպատերազմյան Հայաստանը կարողացավ ավերակներից վերականգնել աղետի գոտին։ Միայն 2000-ականների սկզբին Շիրակի եւ Լոռու մարզերում, աղետի գոտում կառուցվել է 149 բազմաբնակարան շենք, 3674 բնակարան:
4. Լինսի հիմնադրամի 5,7 մլրդ դրամ ծրագրային ներդրումներով 2004թ. շահագործման է հանձնվել Սեւան-Դիլիջան 2,2 կմ երկարությամբ թունելը, որն անավարտ էր մնացել դեռ ԽՍՀՄ տարիներին: Բացի այդ, շահագործման հանձնվեց Սեւան-Դիլիջան թունելի հյուսիսային մուտքից մինչեւ Այրումի խաչմերուկ ձգվող 119 կմ երկարությամբ միջպետական նշանակության ճանապարհը, որը բարեկարգ ճանապարհով Երեւանին կապեց նաեւ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը:
5. 2000, ապա 2003 թվականին շահագործման հանձնվեցին Դավիթաշենի եւ Աշտարակի կամուրջները, որոնք բազմաթիվ խնդիրներ լուծեցին ինչպես Երեւանում, այնպես էլ դյուրացրին Գյումրիից եւ Վանաձորից մայրաքաղաքի հետ կապվելու խնդիրը:
6. Երեւանում եւ Հայաստանի մյուս մարզերում 2000-ականներին հիմնանորոգվեցին մարզական եւ մշակութային մի շարք օբյեկտներ, դպրոցներ, կառուցվեցին ճանապարհներ, էստակադաներ, առանց որոնց այսօր հատկապես Երեւանում խնդիրները շատ ավելին կլինեին, իսկ երթեւեկությունն էլ անտանելի կլիներ: Միայն «Մշակույթ» ծրագրով նորոգվել է 34 մշակութային հաստատություն: Երեւանի փողոցների վերականգնում» ծրագրով իրականացվել է երեք կարեւոր փողոցների վերակառուցում եւ կառուցում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 8 մլրդ 517 մլն դրամ, որից 2 մլրդ 262 մլն դրամը հատկացվել է ՀՀ պետբյուջեից։ Ամբողջությամբ վերակառուցվել եւ նորոգվել են Տիգրան Մեծ պողոտան, կոմիտաս պողոտան, կառուցվել է Սարալանջ մայրուղին:
7. 2007-ին ավարտվեց Հյուսիսային պողոտայի կառուցումը, որը դարձավ երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի ամենասիրված վայրերից մեկը, որը դարձավ Երեւանի հիմնական այցեքարտերից մեկը:
8. 2008 թվականին սկսվեց եւ 2011թ. նոյեմբերին ամբողջովին ավարտին հասցվեց 34 հազար քառակուսի մետր ընդհանուր տարածքով «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքը կառուցումը: Ներդրվեց 160 միլիոն ԱՄՆ դոլար: Օդանավակայանի 1500 աշխատակիցների եւ 46 հաշվառման սեղանների շնորհիվ հնարավորություն ստեղծվեց տարեկան սպասարկել մինչեւ 3.5 միլիոն ուղեւորի:
10. 2008թ. փետրվարի 1-ին մեկնարկեց «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը, որի շրջանակներում Երեւանի Ավան վարչական շրջանում կառուցվեց հսկա բնակարանային համալիր համալսարանական ընտանիքների համար: Հայաստանի Հանրապետության մեկ տասնյակ պետական բուհերի երիտասարդ մասնագետներին հնարավորություն տրվեց մատչելի պայմաններով ձեռք բերել բնակարաններ:
11. 2017թ. սեպտեմբերին շահագործման հանձնվեց ռազմավարական նշանակության Վարդենիս-Մարտակերտ 320 կմ-անոց ճանապարհը, որի աշխատանքները ֆինանսավորվել են «Հայաստան» համահայկական, ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների կողմից: Արցախը Հայաստանի մարզերի հետ կապվեց երկրորդ ճանապրհով: Այն այլընտրանք դարձավ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին:
12. Սահմանամերձ բնակավայրերում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնց արդյունքում կառուցել են ոռոգման համակարգեր, գյուղերն ապահովվել են խմելու ջրով, իրականացվել են նաեւ այլ աշխատանքներ, որոնք ռազմական գաղտնիք են պարունակում եւ որոնց մասին գրել չի կարելի:
Ցանկացած հաջորդ իշխանության, երկրի ցանկացած հաջորդ ղեկավարի պատիվ է բերում հիշել եւ կարեւորել նախորդների արածը։ Այդպես են կայանում պետությունները։
Գրեթե ամեն ինչ 30 տարվա մասին

9. 2003թ. հոկտեմբերին ավարտվեց Գեղարքունիքը Վայոց ձորին կապող, ռազմավարական կարեւոր նշանակության Սելիմի լեռնանցքի ճանապարհը:
10. 2008թ. փետրվարի 1-ին մեկնարկեց «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը, որի շրջանակներում Երեւանի Ավան վարչական շրջանում կառուցվեց հսկա բնակարանային համալիր համալսարանական ընտանիքների համար: Հայաստանի Հանրապետության մեկ տասնյակ պետական բուհերի երիտասարդ մասնագետներին հնարավորություն տրվեց մատչելի պայմաններով ձեռք բերել բնակարաններ:
11. 2017թ. սեպտեմբերին շահագործման հանձնվեց ռազմավարական նշանակության Վարդենիս-Մարտակերտ 320 կմ-անոց ճանապարհը, որի աշխատանքները ֆինանսավորվել են «Հայաստան» համահայկական, ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների կողմից: Արցախը Հայաստանի մարզերի հետ կապվեց երկրորդ ճանապրհով: Այն այլընտրանք դարձավ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին:
12. Սահմանամերձ բնակավայրերում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնց արդյունքում կառուցել են ոռոգման համակարգեր, գյուղերն ապահովվել են խմելու ջրով, իրականացվել են նաեւ այլ աշխատանքներ, որոնք ռազմական գաղտնիք են պարունակում եւ որոնց մասին գրել չի կարելի:
Ցանկացած հաջորդ իշխանության, երկրի ցանկացած հաջորդ ղեկավարի պատիվ է բերում հիշել եւ կարեւորել նախորդների արածը։ Այդպես են կայանում պետությունները։
Գեղամ Նազարյան
Այլընտրանքային նախագծեր խումբ