Օր օրի քանդում են ու ոչ մի ոլորտ հանգիստ չեն տալիս
Օր օրի քանդում են ու ոչ մի ոլորտ հանգիստ չեն տալիս...
Հերթը հասավ մանր ու միջին բիզնեսին, սա է տնտեսական հեղափոխության տեսլականը, երբ համավարակի պայմաններում ոչ միայն բիզնեսին էական աջակցություն չեղավ, ինչի արդյունքում արդեն իսկ հարյուրավոր տնտեսվարողներ կորցրել են հաց վաստակելու իրենց հնարավորությունը, ողջ երևանի տարածքում ամեն քայլափոխի նախկինում գործած բիզնեսները դարձել են վարձով տրվող տարածքներ, սակայն սա չի բավարարում քանդելու համար եկած իշխանություններին, նրանք նոր՝ հեղափոխական մոտեցումով քանդում են հավաքական բեռ ներմուծող տնտեսվարողների բիզնեսները:
Խնդիրը հետևյալն է. եթե մարդիկ բեռը ներմուծում են հավաքական սա նշանակում է, որ մեկ ամբողջ կոնտեյնեռ ի զորու չեն լցնել և հետևաբար մանր ու միջին ներմուծողներ են, նախկինում այս մարդիկ 3-րդ երկրներից (Թուրքիա, Չինաստան) ներմուծվող ապրանքները մաքսազերծում էին կիլոգրամով, մոտ 3 $ մեկ կիլոգրամի համար, իսկ այս անբանները բարեփոխման անվան տակ փոխել են մաքսազերծման ձևը՝ դարձնելով հատային և ըստ հսկիչ գների:
Ինչ է սա նշանակում.
նախ մեր մաքսայինը չի վստահում դրսից բերված հաշիվ ապրանքագրին և գնման կտրոններին և հաշվարկում է հսկիչ գնով, ինչպե՞ս, ասեմ.
ենթադրենք չինաստանից շոր ներմուծողը գնել է 10$ արժողությամբ ջինս, որը այստեղ վաճառելու էր մոտ 10000 դրամով, ջինսի վրա կա պիտակ օրինակ Գուչչի, հիմա մեր մաքսայինը պետք է կիրառի հսկիչ գին՝ Գուչչի ապրանքանիշի ջինսի գնի 32% դա կլինի մոտ 35-50$ միայն մաքսազերծման համար և հետևաբար շուկայում 10000 դրամանոց ջինսը դառնալու է մոտ 30000 դրամ...
Սրա հետևանքները՝ բազում խանութներ ուղղակի փակվելու են, աշխատատեղերը կրճատվեն, գնողունակ պահանջարկը քանի որ չկա հետևաբար շատերը տարեկան 3 հագուստի փոխարեն գնելու են 1-ը:
Իսկ քանակի կրճատման հաշվին փոքրանալու է նաև պետական բյուջե մտնող գումարը:
Օր օրի քանդում են ու ոչ մի ոլորտ հանգիստ չեն տալիս