Քաղաքական

10.09.2020 13:47


Փաշինյան Նիկոլ, դու իմ վարչապետը չես. ոստիկանները ցուցարարներին թույլ չտվեցին նստացույց անել կառավարության աստիճաններին (տեսանյութ)

Փաշինյան Նիկոլ, դու իմ վարչապետը չես. ոստիկանները ցուցարարներին թույլ չտվեցին նստացույց անել կառավարության աստիճաններին (տեսանյութ)

Մի շարք քաղաքացիներ, ովքեր բողոքում են բանկային համակարգի դեմ, այսօր` սեպտեմբերի 10-ին կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում ակտիվիստ Մանուել Մանուկյանի հետ միասին: Նրանք ցանականում էին նստացույց իրականացնել կառավարության դիմաց, սակայն ոստիկանները ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին նստել աստիճաններին:

«Ժողովուրդ ջան, արձանագրեք, որ մեզ թույլ չեն տալիս հանրային տարածք հանդիսացող աստիճաններին նստել, վարչապետն ինքն է ասել, որ սա ժողովրդի տարածքն է և պատկանում է ժողովրդին»,-ասաց Մանուել Մանուկյանը, ինչին ի պատասխան ոստիկանության ծառայողը հավելեց, որ ոչ ոք չփորձի ոստիկանական շղթան անցնել, եթե ցանկանում են նստել, ապա ոստիականական շղթայից հեռու:

Ակցիայի մասնակիցները նստացույց իրականացրեցին կառավարության դիմաց:

Մանուել Մանուկյանը կրկին հորդորեց քաղաքացիներին միահամուռ կերպով միանալ նստացույցին.

«Եթե վարչապետը պետք է մեզ արհամարհի գնա, ապա թող արհամարհի, մնալու ենք այստեղ նստած, սպասելու ենք Նիկոլ Փաշինյանին, եթե փախուստի պիտի դիմի, ապա թող դիմի»,-ասաց նա:

Ակցիայի մեկ այլ մասնակից, դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց.

«Փաշինյան Նիկոլ, բանկային համակարգի հետ կապված 5 փաստ էիր ուզում, ներկայացրինք, ապացույցներ էիր ուզում, ներկայացրինք, Փաշինյան Նիկոլ, դու իմ վարչապետը չես, իջիր, հայ ազգը ուզում է խնդիրների լուծում տրվի, հայ ազգն ուզում է դուրս գա երկրից, նույնիսկ ճանապարհները չես բացում, որ գոնե թողնի գնա, այստեղ է մեզ հետ նստած թոշակառու մի կին, ում թոշակի վրա կալանք է դրված, եթե դա ստորություն չի, ապա ինչ է, էս ո՞ւր ենք հասել, որ արդեն թոշակառուների թոշակն են կալանքի տակ դնում»:

Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են անում՝ բողոքելով բանկային համակարգի, վարկային կազմակերպությունների դեմ՝ մասնավորապես խնդրահարույց համարելով նրանց կողմից տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը