Կնիքը չեմ հանձնել․ եթե իրենք ինձ չեն վստահում, ես էլ իրենց չեմ վստահում․ Ազգային արխիվի տնօրեն (տեսանյութ)
Ինձ աշխատանքից ազատելու մասին որոշումը հակասում է ՀՀ օրենսդրությանը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, որն օրերս արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։
«Եթե այս տրամաբանությանը հետևենք՝ մինչև 2019 թվականն աշխատած բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենները պիտի հեռացվեն, որովհետև օրենքը սահմանել է, որ ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, սակայն բյուջեով այդ գումարը չի նախատեսվել մինչև 2019-ի հունվարի 1-ը։ Այդ ժամանակ մեր բյուջեն ավելացրին 20 տոկոսով, որը ստանում ենք ու հարկը փոխանցում։ Խնդիրն առաջացավ, երբ ՊԵԿ-ից գալիս էին ստուգման։ Որ ՊՈԱԿ-ում ստուգումներ են իրականացվել, այս խնդիրը եղել է, ու որտեղ իրականացնեն, այս խնդիրն առաջանալու է։ Եթե այս տրամաբանությամբ մտածենք՝ բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենները պիտի ազատվեն աշխատանքից, բայց ոչ մեկն այս կետի համաձայն չի ազատվել, միայն ես եմ ազատվել»,-նշեց նա։
Զարմացած եմ այսպես հապճեպ որոշում կայացնելուց: Անհասկանալի է՝ սա անձի դե՞մ էր ուղղված, թե՞ ուղղակի այդպիսի իրավական որոշում կար։ Սա ավելի նման է անձի դեմ ուղղված որոշման։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամատունի Վիրաբյանի պաշտպան Տիգրան Գրիգորյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարի հրամանով Ամատունի Վիրաբյանին Ազգային արխիվի տնօրենի պաշտոնից ազատելուն։
Նա ընդգծեց, որ որոշումը վիճարկվելու է դատական հայցով։

Աղբյուրը՝ yerevan.today