Նախաքննական մարմինը, բոլոր քննիչները պետք է ենթարկվեն պատասխանատվության, որ «Մարտի 1-ի» գործով չեն քննում իրական հանգամանքները․ Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)
Իր՝ վարչապետ նշանակվելուց ուղիղ հարյուր օր հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1-ի» գործն ամբողջությամբ բացահայտված է։ Իրականում պետք է այս գործով բացահայտվեր «Մարտի 1-ի» 10 սպանությունների հանգամանքը՝ ո՞վ սպանեց, ինչպես սպանեց, բայց մենք այսօր տեսնում ենք դատավարություն, որտեղ դա չի քննվում։
Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների դատական նիստերին չմասնակցելու որոշմանն ու դատական գործին։
Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ չգիտես՝ ինչու «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդները հայտնվեցին դատական նիստերի դահլիճում ու այս ամբողջ գործը շրջվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ․ ««Մարտի 1-ի» գործով ես վեց ամիս եղել եմ կալանքի տակ։ Կալանքից ազատվելուց անմիջապես հետո ես հարց եմ բարձրացրել՝ Ռոբերտ Քոչարյանը մեկ ամիս հետո հեռանալու էր, նրա ինչի՞ն էր պետք, որպեսզի նա, այսպես ասենք, ներկա լիներ այդ սպանություններին»։
Գուրգեն Եղիազարյանը համոզված է՝ նախաքննական մարմինը, բոլոր քննիչները պետք է ենթարկվեն պատասխանատվության, որ անցնող 2,5 տարում «մարդուն շառով են տալիս»՝ չբացահայտելով իրական հանգամանքները։
Հարցին՝ Ձեզ համար հասկանալի՞ էր ծնողների որոշումն՝ այլևս չմասնակցել դատական նիստերին, Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է․ «Հասկանո՞ւմ եք՝ դատավոր Աննա Դանիբեկյանը 72 հատոր շարել է իր առջև, որտեղ ոչինչ գրված չէ «Մարտի 1-ի» սպանությունների վերաբերյալ։ Ես անձամբ ճանաչում եմ այդ ծնողներին և չէի ցանկանա անդրադառնալ ծնողներին՝ ովքեր վշտի տեր մարդիկ են, և եթե պետությունը որոշել է խաբել նրանց, ուրեմն կխաբի»։
Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակին՝ Եղիազարյանը նշել է․ «1200 զոհ ունենք կորոնավիրուսից։ Մենք գործ ունենք Նիկոլ Փաշինյանի հետ, որը խեղաթյուրել է ամեն ինչ՝ այդ թվում կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակը»։
Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է այսօր ներողություն խնդրի հայ ժողովրդից, որ համավարակի տարածման ժամանակ ասել է՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է»․ «Մենք այսօր գտնվում ենք թյուրիմացության մեջ։ Իսկ ինչ վերաբերում է՝ ինչո՞ւ այսպես եղավ, որ մենք տապալեցինք կորոնավիրուսի դեմ պայքարը, քանի որ իշխանականները ուզում են բոլորին համոզել, որ աշխարհը կորոնայի դեմ պայքարը սկսել է մարտի 12-ին»։

Աղբյուրը՝ tert.am