Քաղաքական

11.09.2020 13:30


Բաքուն երկու հայ սպայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Բաքուն երկու հայ սպայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանի քննչական մարմինները քրեական գործերով միջազգային հետախուզում են հայտարարել երկու հայ զինծառայողի նկատմամբ: Այս մասին գրում է aqreqator.az կայքը` հղում տալով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը:

Ադրբեջանական աղբյուրը նշում է, որ օգոստոսի 23-ին մոլորված և ադրբեջանական կողմում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի «տված ցուցմունքների հիման վրա մեղադրանք է առաջադրվել ռազմական կազմավորման հրամանատար Վազգեն Բախշիկի Վարդանյանին և դասակի հրամանատար Արմեն Գնելի Ջամալյանին»:

Նշվում է, որ երկու հայ զինծառայողների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, ինչի կապակցությամբ դիմումներ են ուղարկվել ԱՀ ՆԳ նախարարություն, Պետական անվտանգության ծառայություն, ինչպես նաև Ինտերպոլի ազգային բյուրո:

Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցվել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը