Սեքսից ու սնունդից հաճույք ստանալն աստվածային է. Հռոմի Պապ Ֆրանցիսկոս
Սիրելիի հետ սեռական հարաբերությունից կամ լավ սնունդից հաճույք ստանալը աստվածային է։ AFP-ին փոխանցում է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այս խոսքերը։ Պարբերականը վկայակոչում է TerraFutura գիրքը ՝ որտեղ հավաքվել են քահանայապետի բոլոր ժամանակներում արված արտահայտությունները։
«Դա կաթոլիկական պատգամ չէ, քրիստոնեական չէ, այն պարզապես աստվածային է»,-կարծում է քահանայապետը:
Ֆրանցիսկոսի խոսքով՝ եկեղեցին դատապարտել է «անմարդկային, կոպիտ ու գռեհիկ հաճույքը», իսկ մարդկայինն ու բարոյականը՝ ընդունել։
Զգացմունքները մերժող «չափազանցված բարոյականությունը» քրիստոնեական ուղերձի սխալ մեկնաբանություն է։
Ֆրանցիսկոսը կարծում է, որ սնունդով տրվող հաճույքը մարդուն առողջ է պահում, իսկ սեքսուալ հաճույքը՝ սերն ավելի գեղեցիկ է դարձնում, երաշխավորում է տեսակի շարունակությունը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am