Քաղաքական

11.09.2020 16:04


Գնել Հասրաթյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

Գնել Հասրաթյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

ՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանի որոշմամբ՝ Գնել Հասրաթյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գնել Հասրաթյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»,-ասված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գնել Հասրաթյանն ազատվել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Այս խորագրի վերջին նյութերը