Աշխարհ

11.09.2020 16:28


Յուլյա Տիմոշենկոն հաղթահարել է կորոնավիրուսը

Յուլյա Տիմոշենկոն հաղթահարել է կորոնավիրուսը

«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա մամուլի խոսնակ Մարինա Սորոկը:

«Յուլյա Վլադիմիրովնայի COVID-19-ի թեստի պատասխանը բացասական է: Կորոնավիրուսը հաղթահարված է: Նա իրեն զգալիորեն լավ է զգում: Դեռ առկա է թոքաբորբ, սակայն բուժումը բարեհաջող ընթացք ունի: Շուտով նա կվերադառնա կյանքի բնականոն հունի ու աշխատանքի»,-գրել է նա:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը