ՀՀ-ում արտակարգ դրությունից կարանտինի ռեժիմին անցնելը թացն ու չորն իրար խառնելու լավ օրինակ է․ Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» հ/կ-ի համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով` ՀՀ-ում արտակարգ դրությունից կարանտինի ռեժիմին անցնելը լավ օրինակ է թացը և չորը իրար խառնելու, մի վարքագծի, որի հարցում մեր քաղաքական իշխանությունները ընտելացել են:
Նա Tert.am-ի հետ զրույցում նաև նկատեց, որ օրենսդրական փոփոխությունների կարիք կար, բայց թե ինչպես ընդունվեց այդ օրենսդրական փաթեթը, որը հիմք հանդիսացավ կարանտինի ռեժիմին ացնցնելու՝ սկսած ռեժիմի անվանումից` կարանտին, խնդրահարույց էր:
«Ինչո՞ւ է խնդրահարույց. որովհետև, երբ կարդում ենք միջազգային լրահոս, տեսնում ենք վերնագրեր, ըստ որոնց, Հայաստանում հայտարարվել է «կարանտին», որը բոլորի համար շատ ավելի խիստ սահմանափակումներ է ենթադրում, քան նույնիսկ արտակարգ դրությունը: Այսինքն` այնպիսի տպավորություն է ստեղծում, որ մենք նորից փակվել ենք՝ որպես պետություն, հասարակություն: Սխալ ուղղություն է իր մեջ պարունակում»,-ասաց նա:
Երկրորդ խնդիրը, ըստ նրա, այն է, որ ոչ պրոֆեսիոնալ ձևով, իրավաբանական խնդիրներով կատարվեց արտակարգ դրությունից կարանտինի ռեժիմին անցնելը, որի հետևանքները կարող են լինել, օրինակ, տուգանքների և այլ պատասխանատվության միջոցների բողոքարկումը իրավական հիմքերով:
«Մասնավորապես, իմ պատկերացմամբ, կառավարությունն իրավունք չուներ անմիջապես ուժի մեջ մտցնել կարանտինի ռեժիմը»,-ասաց նա:
Ըստ Ռուբեն Մելիքյանի` շատ խնդրահարույց է նաև այն, որ պաշտոնապես արձակուրդի մեջ գտնվող առողջապահության նախարարը նորմատիվ իրավական ակտ է ընդունում: «Դա նոնսենս է: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, եթե դատավորը, արձակուրդի մեջ գտնվելով ինչ-որ իրավական ակտ կայացնի, դա անվերապահ հիմք կարող է լինել այդ դատական ակտի բեկանման, էլ չեմ խոսում դատավորի հնարավոր կարգապահական պատասխանատվության մասին»,-ասաց նա:
Իրավապաշտպանը նաև նկատեց, որ այս իրավիճակում կարանտինի ռեժիմին անցումն ունի նաև շատ բացասական ուղերձ ժամկետի առումով: «Հիմա մենք բոլորս տեսնում ենք, որ կորոնավիրուսով վարակվածների թվերը նվազում են (երևի դա պայմանավորված է նրանով, որ շատերն առանց սիմպտոմների վարակվեցին, և ձևավորվեց մարդկանց շերտ, որոնք այլևս վարակ տարածողներ չեն, նաև մեզ մոտ ավելի շատ մարդ վարակվեց, քան, օրինակ, մեր հարևան երկրներում- Ռ. Մ.): Այս տեսանկյունից, միանգամից չորս ամսով սահմանափակելը և Նոր տարվա շրջանը ներառելը չգիտեմ՝ որքանով էր նպատակահարմար: Ո՞վ էր մեզ խանգարելու ավելի վատ վիճակ ունենալու դեպքում ժամկետը երկարացնել»,-նշեց նա:
Ռուբեն Մելիքյանի խոսքով` ստացվում է, որ կարանտինի ռեժիմին անցնելը ոչ միայն և ոչ այնքան համավարակի տարածումը կանխարգելելու նպատակ ունի, այլ առավել շատ որոշակի քաղաքական գործընթացներ վերահսկողություն պահելու գործիքակազմ ստեղծելու: «Իշխանությունների համար շատ հարմար գործիք է ստեղծում դրա համար»,-նշեց նա:
Անդրադառնալով ռեժիմների փոփոխությունների արդյունքում եղած սահմանափակումներին` նա ցանկացավ մի քանի դրական փոփոխություն մատնանշել:
«Մեր կազմակերպությանը դիմել էր մի խուլ-համր քաղաքացի, որին տուգանել էին դիմակ չդնելու համար, և մենք այս հարցը բարձրաձայնել էինք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ անընդունելի է խուլ-համրերի դեպքում դիմակ դնելու պահանջը, քանի որ այդ մարդկանց համար հաղորդակցման միջոց է այլ մարդկանց շուրթերին տեսողական դիտարկումը:
Ողջունելի է, որ ի տարբերություն արտակարգ դրության ռեժիմի ժամանակ եղած սահմանափակումներին, առողջապահության նախարարի հրամանում, այս պահանջը հանված էր: Ինչ-որ առումով դրական կարելի է համարել այն, որի մասին ևս բարձրաձայնել էինք, բողոքարկման ժամկետը տասը օրից դարձրեցին մեկ ամիս,-ասաց նա` նշելով, որ մնացած առումներով մեծ տարբերություն երկու ռեժիմի սահմանափակումներում չկա,-կարճ ասած, սովորական մարդը առանձնապես տարբերություն իր առօրյայում չի տեսնելու այս ռեժիմների փոփոխությունից»:
Ինչպես արտակարգ դրության ժամանակ, այնպես էլ հիմա, ըստ Ռուբեն Մելիքյանի, անհասկանալի է բաց տարածությունում սոցիալական հեռավորությունը պահպանելու պայմաններում դիմակ դնելու պահանջը:
«Դա տուգանքի ռեսուրսը լցնելու լավագույն տարբերակն է, երբ բացարձակապես հաշվի չի առնվում համաճարակային վիճակը, այլ ուղղակի, իմ ձևակերպումը չէ, ստիպված եմ կրկնել` մարդիկ պարզապես «տուգանքի մատերիալ» են դառնում»,-ասաց նա:
Իսկ դիտարկմանը, թե հնարավոր է, որ ըստ էության սահմանափակումներում մեծ փոփոխություններ չմտցնելը բողոքի ալիք բարձրացնի երկրում, Ռուբեն Մելիքյանը ճիշտ չհամարեց պատասխանելը.
«Դա ավելի շատ քաղաքական հարց է: Ես կարող եմ հստակ ասել, որ ես օր օրի նկատում եմ, որ մարդիկ ավելի քիչ ընկալունակությամբ են մոտենում այս սահմանափակումներին»,-ասաց նա: