Քաղաքական

14.09.2020 14:24


«Լուսավոր Հայաստանը» ևս չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրության քվեարկությանը

«Լուսավոր Հայաստանը» ևս չի մասնակցի ՍԴ դատավորների ընտրության քվեարկությանը

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության քվեարկությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երվանդ Խունդկարյանի թեկնածության քննարկմանն ասաց խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Անանկալ չի լինի, եթե ասեմ, որ մենք էլ չենք մասնակցելու քվեարկությանը: Հակաիրավական գործընթացը, որն այս դահլիճում տեղի է ունեցել Սահմանադրության փոփոխության համատեքստում, շարունակվում է: Եվ այս ընտրությունը նաև այդ հակավիրավական գործընթացի հետևանքն Է»,-կարծիք հայտնեց պատգամավորը:

Սիմոնյանը հավելեց՝ ինքը որքան էլ մեծ ցանկություն ունենա քվեարկելու հատկապես իր դասախոսի և մյուս թեկնածուների օգտին, դրա հնարավորությունը չունի՝ շեշտելով՝ ինչպես ճշմարտությունն է ավելի կարևոր, այնպես էլ Սահմանադրությունն է ՀՀ քաղաքացու համար ավելի մեծ արժեք, քան մնացած արժեքները՝ իրավական բնագավառում:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էր հայտնել, որ չի մասնակցելու դատավորների թեկնածուների ընտրության քվեարկությանը:

Այս խորագրի վերջին նյութերը