Բերման են ենթարկել Իշխան Զաքարյանին, որդուն և եղբորը
Քիչ առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին: Բերման են ենթարկել նաև նրա որդուն, եղբորը և մի քանի այլ անձի նույնպես: Ընդ որում, որդու առաջնեկն այսօր առաջին դասարան էր գնալու և ընտանիքը երեխայի առաջին ուսումնական տարին էր նշելու: ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զաքարյանների տուն և առաջարկել իրենց հետ գնալ:
Մենք տեղեկացանք, որ խնդիրը վերաբերում է Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգուն: Բայց թե ինչու ծանուցագրով չեն հրավիրել և ինչու են նման մեթոդներով մարդկանց բերման ենթարկում, պարզ չէ:
Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին, որին ԱԱԾ-ն այսօր բերման էր ենթարկել, արդեն բաց է թողնվել, նա այժմ տանն է։

Աղբյուրը՝ hraparak.am