Ազգային ժողովում ընթացող ոչ միայն հակաիրավական, այլև ամոթալի քննարկման կապակցությամբ հիշեցի 2019 թվականի հունիսին հրապարակավ ասված խոսքս.
«Ես իմ ողջ հանրային գործունեության ընթացքում եղել եմ կամուրջներ կառուցող, սուր անկյուններ հարթող, համերաշխությունը իմ լումայով ավելացնող։ Հիմա իշխող քաղաքական թիմը խրամատներ է փորում և ինձ ու իմ պես շատերին առաջարկում ընտրել։ Դա՛ չէ իմ ցանկությունը, բայց եթե ներքին խրամատներ են փորվում և ինձ պարտադրում են ընտրել, ես իմ պարտքն եմ համարում ընտրել խրամատ փորողի հակառակ խրամատը»։
Ավելացնեմ միայն, որ չեմ հասկանում, թե ինչպե՞ս է հնարավոր «համերաշխության» մասին խոսել քեզ «երկրորդ սորտի մարդ» համարողների հետ։ Անկեղծորեն չեմ հասկանում։
ԱԺ-ում՝ հակաիրավական, ամոթալի քննարկում