Քաղաքական

14.09.2020 16:36


Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոն կարող է այլևս չլինել. Մարության

Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոն կարող է այլևս չլինել. Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ քննարկվում է քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնի վերացման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Մարությանն ասաց, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոն կարող է այլևս չլինել:

«Ես հիմա կարող է սենսացիոն բան ասեմ, բայց մտածում եմ, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը պետք է որոշակի մոդիֆիկացիայի, փոփոխությունների ենթարկվի: Հնարավոր է, որ այլևս չլինի գլխավոր ճարտարապետ»,-նշեց Մարությանը:

Նրա խոսքով՝ գուցե լինի գլխավոր ճարտարապետի գործառույթներով զբաղվող մի մարմին կամ խորհուրդ: Ներկայում այդ ամենի շուրջ աշխատանքներ են տարվում:

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ օգոստոսի 17-ին ազատվել էր պաշտոնից։

Այս խորագրի վերջին նյութերը