Օրվա իշխանությունների համար մարդկային կյանքերը որևէ արժեք չեն ներկայացնում. Նարեկ Մանթաշյան
«Ի սկզբանե այս գործը շինծու էր, իրավական որևէ հիմնավորում չկա, ենթակա է անհապաղ կարճման»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը:
Նա և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այլ աջակիցներ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց ակցիա են իրականացնում, իսկ դատարանում դռնփակ շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը:
Ըստ նրա, այս գործի ջուր լինելը փաստում է նաև այն հանգամանքը, որ շինծու և հուզական ֆոն ստեղծելու համար այստեղ բերված հարազատները, որոնք տուժող էին ճանաչվել, նույնիսկ իրենք հասկացան՝ այս գործը չունի իրավական որևէ հեռանկար և դադարել են մասնակցել:
«Այս խեղկատակությանը պետք է վերջ տրվի»,-ընդգծեց Ն.Մանթաշյանը:
Նա նշեց, որ իրենց պահանջը իրավապահ համակարգից այն է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից մոտ 1200 մարդ է մահացել, սակայն չկա հարուցված որևէ քրգործ, այս մահվան հանգամանքները պետք է պարզվեն։
«Ի վերջո ես ունեմ այդ համոզմունքը, որ այս մահերի թիվ մեկ պատասխանատուն հենց վարչապետ Փաշինյանն է՝ իր անկարողությամբ, անբանությամբ, գիտելիքների, հմտությունների պակասով, և դրա համար պետությունը հասցվեց այս վիճակին:
Մենք պահանջում ենք դատարանից թեպետ շինծու, տաս զոհերի մահվան հանգամանքները չպարզող գործը վարույթ ընդունելուն զուգահեռ նաև վարույթ ընդունվի վարչապետի պատճառով այս մահվան հանգամքները պարզելու երևույթը»,-ասաց նա:
Ն. Մանթաշյանը նշեց, որ վերջին օրերին Հայաստանում ալկոհոլային թունավորումից մոտ երկու տասնյակ մարդ է մահացել, սակայն վարչապետն արձակուրդում էր՝ «վայելում էր նժույգի արագությունը, հումորներ էր անում»:
«Այսինքն, օրվա իշխանությունների համար մարդկային կյանքերը որևէ արժեք չեն ներկայացնում»,-ասաց նա:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Սամվել Յահյանն ասաց, որ երկու տարի է կա մի պարզ իրողություն՝ սա ոչ թե դատավարություն է, այլ պատվիրված բեմականացում, որովհետև ամեն մեկն ունի կոնկրետ իրեն հատկացված դերը:
«Այս մարդկանց գումարներ վճարեցին, որպեսզի իրենք ցուցմունքներ տան, բայց ինչի համար, այս մարդիկ էլ չգիտեին: Երկու տարի եկան դատարան, տարբեր շոուների մասնակցեցին, տարբեր ձևով ինքնադրսևորվեցին, այնուհետև դատախազները բարձր պաշտոններ…: Ով որ էս գործում ինչ-որ կերպ իր լուման ուներ, այս մարդիկ սկսեցին առատորեն, շռայլ պարգևատրվել»,-ասաց նա։
Նրա խոսքով, իրավունքի հետ որևէ կապ չունեցող գործ է:
«Բոլորին պարզ է, որ Փաշինյանի կողմից պատվիրված բեմականացում է: 2008-ին Նիկոլ Փաշինյանն այդ զոհերին օգտագործեց իր քաղաքականության մեջ մնալու, հեղաշրջման փորձ կատարելու համար, հիմա՝ այս երկու տարիներին, այդ զոհերի հարազատներին է օգտագործել ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահելու համար»,-ասաց Սամվել Յահյանը:

Աղբյուրը՝ panorama.am