Հարցազրույց

16.09.2020 10:25


Որդուս ասացին՝ կա՛մ հայրդ դադարում է քննադատել Նիկոլ Փաշինյանին, կա՛մ ազատվում ես ԱԱԾ–ում աշխատանքից․ Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Որդուս ասացին՝ կա՛մ հայրդ դադարում է քննադատել Նիկոլ Փաշինյանին, կա՛մ ազատվում ես ԱԱԾ–ում աշխատանքից․ Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Ես ընդդիմադիր եմ եղել, որը որևէ կապ չունի ԱԱԾ-ի հետ։ Որդիս հինգ տարի ուսանել էր Մոսկվայում, վերադարձել էր Հայաստան, ստացել կապիտանի կոչում ու ծառայում էր հայրենիքին։ Որդուս ասել էին՝ կա՛մ հայրդ դադարում է քննադատել Նիկոլ Փաշինյանին, կա՛մ դու ազատվում ես աշխատանքից։

Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով իր որդու՝ ԱԱԾ-ից աշխատանքից դուրս գալուն։

Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ այս ամենը տեղի է ունեցել Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ պետ նշանակվելուց հետո․ «Համակարգում կային ծառայողներ, որոնք շատ լավ հասկանում էին՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ Արգիշտի Քյարամյանի նշանակումը։ Իմ որդուն, ով աշխատանքային ճանապարհ է անցել, ասում են՝ դու համակարգում ծառայելու իրավունք չունես, որովհետև հայրդ քննադատում է Նիկոլ Փաշինյանին»։

Անդրադառնալով «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդների՝ այլևս դատական նիստերին չներկայանալու ու գործով դատավարությանը՝ Գառնիկ Իսագուլյանն ասել է․ «Կար «Փաստահավաք խումբ», որտեղ մարդիկ էին, ովքեր պրոֆեսիոնալ որևէ պատրաստություն չեն անցել, բայց իրավական համակարգ են մուտք գործել։ Այսինքն՝ մարդկանց են նշանակում պաշտոնների, ովքեր բամբասանքը իրողություն ընդունելով՝ բամբասանքներով մի տեսություն էին ստեղծել, որը սկզբում Լևոն Տեր-Պետրոսյանի, հետո Նիկոլ Փաշինյանին»։

Ըստ Իսագուլյանի՝ այս տեսությունն է եղել պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը մոտ երկու տարի առաջ հայտարարեց՝ «Մարտի 1»-ն իր համար ամբողջությամբ բացահայտված է․ «Բայց, երբ սկսեցին քննել «Մարտի 1-ի» գործը, հասկացան, որ այդ գործը փուչիկ է, բայց արդեն ուշ էր, քանի որ այս մարդիկ մահացածների ծնողներից գնել էին նրանց հարազատների «դիերը»»։

Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ՝ «Մարտի 1-ի» իրավահաջորդներին թվում է՝ իրենք երկրորդ անգամ կարող են «ծախել իրենց հարազատների դիերը»․ «Նիկոլը պետք է այդ «Փաստահավաք խմբի» բոլոր անդամներին կանչեր իր մոտ ու ենթարկեր պատասխանատվության, քանի որ իրեն էլ են նրանք խաբել՝ սուտ զեկույցներ ներկայացնելով»։

Գառնիկ Իսագուլյանը պնդում է՝ «Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» զոհերի հետ որևէ կապ չունի, և նա արտակարգ դրություն հայտարարեց, որպեսզի հազարավոր զոհեր չլինեն»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը