Յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական առնվազն 30 մարդու տուգանել դիմակ չկրելու համար (լուսանկար)
Պարեկային ծառայություն իրականացնող յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական առնվազն 30 մարդու տուգանել դիմակ չկրելու համար:
Սրա մասին նախկինում շատ եմ ակնարկել, սակայն դժգոհող ոստիկանները վախենում էին իրենց անունները բարձրաձայնելուց:
Այսօր ձեռքումս է հայտնվել սրա ապացույցը:
Այսօր ամսի 17-ն է, իսկ ոստիկանը դիմակ չկրելու համար արձանագրությունը կազմել է ամսի 18-ով: Երբ տուգանվող քաղաքացին հուշել է, որ այսօր 17-ն է, ոչ թե 18-ը, արձանագրություն կազմող ոստիկանը հայտնել է, որ այսօրվա տուգանքների իր վրա դրված քանակի պարտքը կատարել է, ուստի թեթևցնում է վաղվա իր աշխատանքը:
Յուրաքանչյուր ոստիկանի հանձնարարված է օրական առնվազն 30 մարդու տուգանել դիմակ չկրելու համար (լուսանկար)