Կարծիք

18.09.2020 13:18


Ճի՛շտ ենք անում, որ սխալ ենք անում կամ լա՛վ ենք անում, որ վատ ենք անում

Ճի՛շտ ենք անում, որ սխալ ենք անում կամ լա՛վ ենք անում, որ վատ ենք անում
«ՔՊ-ի յուրաքանչյուր ներկայացուցիչ՝ ԱԺ-ում, կառավարությունում, ՏԻՄ-երում՝ սխալվելու վճռականություն պիտի ունենա՝ պայմանով, որ դրանք գիտակցված սխալներ են, որոնք բխում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրից, գաղափարներից, պատմությունից, իդեալներից ու Հայաստանը հզորացնելու, Հայաստանը հզոր տերություն դարձնելու անսակարկելի երազանքից»:
Նիկոլ Փաշինյանի «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» հոդվածից:
***
Նիկոլ Փաշինյանի «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» վերջին հոդվածում մի ինքնախոստովանական միտք կա.
««Քաղաքացիական պայմանագիրը» Երրորդ հանրապետության միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ կարողացել է իրագործել իշխանափոխություն իրականացնելու խոստումը: Բայց պարադոքսն այն է, որ ՔՊ-ն դա արել է բացառապես «սխալ քայլերի հետեւողականության» շնորհիվ: ...«Քաղաքացիական պայմանագիրը» ի վերջո հաղթեց «սխալ քայլերի» հետեւողական ռազմավարության շնորհիվ, որովհետեւ այդ քաղաքական ուժը հասկանում էր, թե ինչն է սխալ անում եւ ինչու եւ ինչ խնդիր է լուծում դրանով»:
Այո՛, միայն «ՔՊ»-ն հաղթեց և միայն «ՔՊ»-ն գիտի, թե ինչո՞ւ և դրանով ի՞նչ խնդիր է լուծում: Մյուսները պետք է բավարարվեն փողոց փակելու սելֆիներով ու դիմակները լուռ ու մունջ դրած համակերպվեն «ՔՊ» գիատակցված սխալներին:
***
Ժող ջան, մի խոսքով՝ եկել եմ ասեմ, որ եթե հանդուրժել եք ընտրակաշառքով ընտրված կոռուպցիոներների իշանությունները, պատրաստ եղեք համակերպվել ստախոս պոպուլիստների կոռումպացված իշխանությանը ևս:
Խոնարվում եմ, հպարտանում եմ, սիրում եմ ու խնդում եմ բոլորիդ վրա:
Միակս՝ Քրիսոսից առաջ և հետո:
(Մեղա, մեղա ...)
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը