Լրահոս

18.04.2011 09:36


Մեծամոր գյուղի բնակիչ. «Հինգ տարի Հայէլեկտրացանցի «Մուսալեռ» մասնաճյուղը ցուցաբերել է անգործություն...»

Ես` Արմավիրի Մեծամոր գյուղի բնակիչ Յուրա Մարտիրոսյանս, սյուն նամակով ձեզ եմ հայտնում եմ այն մասին, որ արդեն հինգ տարի է, որ Հայէլեկտրացանցի «Մուսալեռ» մասնաճյուղը ցուցաբերել է անգործություն, որի հետեևանքով իմ ընտանիքը հայտնվել էր ծանր պայմաններում: 2006 թվականին նկատելով իմ սեփական տանն ամրագրված էլոկտրահաշվիչի սխալ աշխատանքը և ցույց տրված ցուցմունքի ցուցանիշը` անմիջապես դիմեցի թաղային տեսուչին նրան հայտնելով կատարվածի մասին: Տեսուչը գալով մեր տուն ասաց, որ ոչինչ չի կարող անել: Ես հաշվիչը տարա լաբորատորիա ստուգման ինձ պատասխանեցին, որ հաշվիչի աշխատանքը խախտվել է և, փաստորեն, դա էր ավել գրված ցուցունքի պաճառը: Սակայն մեր էլցանցի աշխատակիցները հայտնեցին, որ պետք է վճարեմ այն գումարը, որը, ինչպես պարզվեց, հաշվիչի սխալ աշխատանքի պաճառ էր: Այսինքն նրանք պահանջում էին ու մինչ այսօր էլ պահանջում են վճարել իմ չօգտագործած էլեկտրաէներգիայի գումարը: 27. 11. 2008թ. դիմումով դիմեցի ՀՀ Նախագահի աշխատակազմ և իրենց հետևողական աշխատանքի շնորհիվ էլցանցից ստացա եզրակացություն ըստ որի իմ առանձնատան էներգիայի ծախսի պարտքը 01.12.2008թ. դրությամբ կազմել է 34300, որն ընդունել եմ և ամբողջությամբ վճարել: Բայց նրանք դարձյալ մեր էլ. էներգիան չմաիցրեցին ցանցից ու երբ դիմեցի այդ հանգամանքի հստակ պարզաբանում ստանալու համար ինձ հայտնեցին, որ սխալ եզրակացություն են ուղղարկել և ևս 60000 դրամ պետք է վճարեմ, որը անհիմն է: Խնդրում եմ ձեզ հրահանգել շարունակական ընթացիկ տալ այս անհասկանալի երևույթին:

Այս խորագրի վերջին նյութերը