Սամբոյի Հայաստանի հավաքականը նվաճեց 5 բրոնզե և 2 արծաթե մեդալ
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների 2011թ. առաջնությունը: Մրցումների վերջին օրը նույնպես հայ սամբիստները հաջող ելույթներ ունեցան: Հայաստանի հավաքականի հաշվին ևս երկու մեդալ նվաճեցին Սերյոժա և Հովհաննես Ալեքսանյանները:
Սերյոժան, երիտասարդների առաջնության 57 կգ քաշային կարգում, արժանացավ բրոնզե, Հովհաննեսը, պատանիների 56 կգ քաշային կարգում` արծաթե մեդալի:
Այսպիսով, մեր հավաքականը հայրենիք կվերադառնա 5 բրոնզե և 2 արծաթե մեդալով:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա