Լրահոս

18.04.2011 10:15


Բաքվում հանրահավաքի մասնակիցներին ձերբակալել են

Բաքվում հանրահավաքի մասնակիցներին ձերբակալել են

Երեկ Բաքվում ընդդիմադիրների Հանրային պալատը հանրահավաք է անցկացրել, որն ավարտվել է իրավապահների հետ բախմամբ։ Հանրահավաքի մասնակիցները պահանջել են Ադրբեջանում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել, ապահովել խոսքի և հավաքների ազատությունը, անցկացնել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ և ազատ արձակել մի քանի օր առաջ տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ ձերբակալվածներին: Նշվում է, թե այս հանրահավաքի ժամանակ ձերբակալվել է մոտ 60 մարդ, այդ թվում և լրագրողներ ու 5–ամյա մի երեխա, ով մոր հետ բացականչելիս է եղել ազատություն և այլ կարգախոսներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը