Ադրբեջանը փորձում է արհեստականորեն լարել իրավիճակը սահմանին
Վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, ինչպես նաև տեղեկատվական-քարոզչական գործողությունները տպավորություն են ստեղծում, որ Բաքուն հող է նախապատրաստում ռազմական արկածախնդրության համար, իսկ Թուրքիան ուղղակիորեն աջակցում է դրան:
Ինչպես երեկ արդեն տեղեկացրել էինք, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, թե սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամը 09։20 սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Թովուզ ուղղությամբ ադրբեջանցի զինծառայող է սպանվել «հայկական գնդակից»։ Ուշագրավ էր, որ այդ հայտարարությունը տարածվել էր ադրբեջանական լրատվամիջոցներում դեպքից ընդամենը 2 ժամ անց, ինչը բավականին անսովոր է, քանի որ Ադրբեջանի ՊՆ-ն սովորաբար հակված է թաքցնել իր կորուստները, այլ ոչ թե այդքան օպերատիվ հայտնել դրանց մասին։
Բացի այդ, ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ էր անում սահմանային լարվածության մեղքը հայկական կողմի վրա բարդել: Հայկական կողմը հերքեց ադրբեջանական այս պնդումները։ Մասնավորապես՝ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել էր, որ հայկական կողմը հակառակորդի սպանվածի մասին ինֆորմացիա չունի, և շեշտել, որ «հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը»։
Սրանով, սակայն, ադրբեջանական կողմից արտասովոր ակտիվությունը չվերջացավ։ Կեսօրից հետո՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ նախորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 17։00-ի սահմաններում Թովուզի շրջանի Աղդամ գյուղի մարտական դիրքում հայկական կողմի հրազենային կրակից զինծառայող Գուրբանով Գուրբան Ազադ օղլուն (Qurbanov Qurban Azad oğlu) աջ ուսի բեկորային կույր վնասվածք է ստացել: Նշենք, որ մարտական պայմաններում վիրավորման դեպքերը նույնպես գրեթե չեն լուսաբանվում Ադրբեջանում, որոշ դեպքերի մասին ամիսներ ու տարիներ անց է հայտնի դառնում։
Սահմանային լարվածության մասին ադրբեջանական կողմի այս պնդումները ուղեկցվում են այլ ուշագրավ իրադարձություններով։ Նախ, դեռ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրատվամիջոցներին տրված հարցազրույցում հայտարարել է, թե «փաստացի Հայաստանի ղեկավարը փչացրել է բանակցությունների գործընթացը, ոչ թե փչացնում է, [այլ արդեն] փչացրել է»։ Սրանով Իլհամ Ալիևը հող նախապատրաստեց սահմանային լարումները որպես հայկական կողմի՝ բանակցությունները տապալելու պատճառ ներկայացնելու համար:
Նույն օրն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, թե «հայկական կողմն առաջնագծում իրավիճակի լարմանն ուղղված նոր սադրանքների է պատրաստվում»։ Ու փաստորեն 2 օր անց Հասանովի «գուշակությունն» «իրականանում է»։ Հասանովը նաև հայտարարել էր պահեստազորայինների մարտական պատրաստության հավաքներ անցկացնելու մասին։
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի երեկոյան, ադրբեջանական սոցցանցերում տարածվել էր սահմանից 30-40 կմ հեռավորության վրա գտնվող Շամքոր քաղաքի մոտակայքում հայկական ԱԹՍ խոցելու մասին տեղեկություն: Ժամեր անց Ադրբեջանի ՊՆ-ն հաստատեց լուրը՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում խոցված անօդաչուի մնացորդները գտնելու ուղղությամբ: Հայկական կողմն այս տեղեկությունը նույնպես հերքել է։ Մասնավորապես՝ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ ադրբեջանական կողմը «հերթական անգամ ցանկալին փորձում է ներկայացնել որպես իրականություն»:
Վերադառնալով երեկվա իրադարձություններին։ Ադրբեջանի ԶՈւ Զորակոչի և հավաքագրման պետական ծառայությունը երեկ հայտարարել է պահեստազորի զինծառայողներին զինվորական հատուկ հավաքների, մարտական պատրաստության և ստուգումների կանչելու մասին, ինչպես և 2 օր առաջ այդ մասին ասել էր Զաքիր Հասանովը։ Նշվում է, որ հավաքների են կանչվել տարբեր մասնագիտություններ ունեցող պահեստազորայիններ։
Իսկ սեպտեմբերի 21-ի երեկոյան Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի 75-ամյակին նվիրված բարձր մակարդակի առցանց նիստի ընթացքում իր ելույթում ասաց, թե Հայաստանի վարչապետի հայտարարությունը՝ քաղաքացիական կամավորների զինված խմբավորումներ [իմա՝ աշխարհազոր] ստեղծելու մասին, ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը մտադիր է Ադրբեջանի դեմ նոր ագրեսիա սկսել: Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարը սպառնում է Ադրբեջանին` «նոր պատերազմ նոր տարածքների համար» հայտարարությամբ: Բացի այդ, նա մեղադրեց Հայաստանին ահաբեկչություններ իրագործելու նպատակով Ադրբեջան դիվերսիոն խումբ ուղարկելու համար, պնդեց, որ գերի ընկած խմբի հրամանատարը «խոստովանել է» (խոսքը վերջերս մոլորված և գերեվարած հայ սպայի մասին է):
Հարկ է նշել նաև, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները՝ Ալիևի հարցազրույցից մինչև հայկական ԱԹՍ խոցելու և սահմանին կորուստ ունենալու մասին տեղեկություններ, տեղ են գտել Թուրքիայի պետական լրատվականներում, ինչպես նաև ընդդիմադիր ԶԼՄ-ներում:
Առավել ուշագրավ է, որ Ադրբեջանի հերթական կորստի մասին թվիթերյան գրառում է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Գրառման մեջ նա Հայաստանին կոչ է արել «խելքը գլուխը հավաքել» և շեշտել, որ Թուրքիան մշտապես Ադրբեջանի կողքին է: Նախկինում Թուրքիան այսպիսի ուշադրություն ադրբեջանական մեկ առանձին վերցրած կորուստի նկատմամբ չի դրսևորել։
Ժամեր անց Թուրքիայի ՊՆ-ն ևս տարածել է հայտարարություն, որում Հայաստանին մեղադրում էր հրադադարի ռեժիմի խախտման համար և կոչ անում անհապաղ դադարեցնել «կրակի հետ խաղալը»: Ինչպես իրավացիորեն նկատում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը, այս անգամ Թուրքիայի ՊՆ հռետորաբանությունում ուշագրավ է ադրբեջանցի զինվորին «մեր զինվոր»-ով դիմելը:
Այսպիսով ակնհայտ է, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ, այս օրերին իրավիճակը լարելու քաղաքականություն է վարում՝ միաժամանակ ձգտելով իր իսկ հրահրած սահմանային սրացումների համար պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա:

Աղբյուրը՝ razm.info