Լոնդոնը ցանկանում է Լիբիայի վերաբերյալ հանդիպումներ անցկացնել ՄԱԿ–ում
Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Մեծ Բրիտանիան մտադիր է ՄԱԿ–ում շտապ բանակցություններ անցկացնել Լիբիայի արևմուտքի «հուսահատ» հումանիտար վիճակի վերաբերյալ։
Այս հանդիպումը, որը նպատակ ունի Լիբիա հասցվող մարդասիրական և բժշկան օգնություն քանակը մեծացնելու, այսօր կհրավիրի միջազգային զարգացման հարցերով բրիտանացի նախարար Էնդրյու Միտչելը։
Հաղորդված տեղեկատվության համաձայն՝ լիբիական ապստամբների կողմից պահպանվող Միսրատ քաղաքը ապրիլի 17–ին ռմբակոծվել է Լիբիայի ղեկավար գնդապետ Մուամար Քադաֆիի օդուժի կողմից, ինչի հետևանքով 6 խաղաղ բնակիչ է զոհվել։ Լիբիական ընդդիմությունը հաղորդել է, որ ևս 47 մարդ վիրավորվել է, ինչպե նաև գնդակոծվել է Աջդաբիա քաղաքը։
Միսրատի համար մարտերը չեն դադարում արդեն ամիսուկես։
Դրան զուգահեռ՝ բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնը կիրակի հաստատել է, որ Մեծ Բրիտանիան չի ծրագրում Լիբիայում ցամաքային գործողություններ անցակցնել։
–Մենք արդեն հայտարարել ենք, որ խոսքը ներխուժման կամ բռնազավթման մասին չէ,–«Sky News»–ին տված հարցազրույցում ասել է Բրիտանիայի վարչապետը։
Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության տվյալների համաձայն՝ փետրվարից ի վեր Միսրատ քաղաքում մահացել է շուրջ 300 մարդ, շուրջ հազար մարդ էլ վիրավորվել է։