Լրահոս

18.04.2011 11:00


Իտալիան պաշտոնական բողոք է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը

Իտալիան պաշտոնական բողոք է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը այն բանից հետո, երբ Ֆրանսիան արգելել է Իտալիայից Փարիզ մեկնող գնացքների անցումը։

Այսպիսիով, Ֆրանսիան փորձում է կանխարգելել Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալների ներհոսքը։ Սակայն Իտալիայի իշխանությունների կարծիքով՝ նմանատիպ գործողություններով Ֆրանսիան ոտնահարում է շենգենյան համաձայնագրի երկրների տարածքում ազատ տեղաշարժվելու ներգաղթյալների իրավունքը։

Ավելի վաղ իտալական իշխանությունները Թունիսից ներգաղթածներին փաստաթղթեր էին տրամադրել, որը նրանց Շենգենի գոտում ազատ տեղաշարժվելու իրավունք էր տալիս։

Այս խորագրի վերջին նյութերը