Լրահոս

18.04.2011 12:01


«Sukhoi Superjet-100» ինքնաթիռները սկզբում կստանա «Արմավիա»–ն, այնուհետև՝ «Աերոֆլոտը»

«Sukhoi Superjet-100» ինքնաթիռները սկզբում կստանա «Արմավիա»–ն, այնուհետև՝ «Աերոֆլոտը»

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը, որը Ռուսաստանում «Sukhoi Superjet-100» ինքնաթիռների պատվիրատուն է, մտադիր է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռների» համար տուգանքի հասնել, քանի որ ինքնաթիռները չեն համապատասխանում պայմանգրում նշված առկա տեխնիկական բնութագրերին։

Ինչպես տեղեկացնում է «Վեդոմոստի» թերթը՝ ինքնաթիռը 3,5 տոննայով ավելի է, քան գրված է պայմանագրում և 1 ժամ թռիչքի ժամանակ ծախսում է 11%–ով ավել վառելիք։

Առաջին անգամ ինքնաթիռի տեխնիկական առանձնահատկությունների նկատմամբ «Աերոֆլոտ»–ի դժգոհության մասին հայտնի է դարձել ապրիլի 15–ին, երբ այդ մասին հայտարարել է տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը։ Նախարարը չի հստակեցրել դժգոհությունների բնույթը, բայց նշել է, որ պետական ընկերությունը «Սուխոյի» դեմ բողոք է պատրաստում կառավարությանը ներկայացնելու համար։

Ավիաշինարարների միավորված կորպորացիան իր հերթին նշում է, որ «Superjet»–ի տեխնիկական բնութագրերի և փաստացի ստացվածի միջև տարբերությունը կազմում է ոչ ավելի, քան 1,5%։

Հիշեցնենք, որ «Sukhoi Superjet-100» առաջին ինքնաթիռները կմատակարարվեն 2011թ. ապրիլ–մայիսին։ Սկզբում Ստեփանակերտի օդանավակայանի համար ինքնաթիռը կստանա «Արմավիա» հայկական ավիաընկերությունը, այնուհետև ինքնաթիռներ կստանա նաև «Աերոֆլոտը»։

Ըստ «Lenta.ru»–ի

Այս խորագրի վերջին նյութերը