Հայ–թուրքական սահմանի բացման մասին կարծիք են հայտնել խորհրդարանական խմբակցությունները
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման թեմային, և հատկապես այն հատվածին, որ Ադրբեջանը Թուրքիային նախապայմաններ է ներկայացրել.
-Ադրբեջանը աննախադեպ ճնշում է սկսել միջազգային կառույցների, նաև Թուրքիայի վրա, սպառնալով, որ գազից կզրկի, էներգետիկ նախագծերը կձախողի, եթե բացվի հայ-թուրքական սահմանը: Թե ո՞ր մասն է այստեղ դերասանություն, ո՞ր մասն է անկեղծ, ժամանակը ցույց կտա։ Մյուս կողմից Թուրքիայում' հատկապես Արևմտյան Հայաստանի տարածքում սկսվել են զանգվածային ցույցեր սահմանի բացման դեմ։ Կրկին որքա՞նն է այստեղ դերասանություն և որքա՞նն է անկեղծ, ժամանակը ցույց կտա,-հայտարարել է պատգամավոր Հովհաննիսյանը։
Այս ամենի հետ միաժամանակ պարոն Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ. «այս հիսթերիկ շարժումները Ադրբեջանի և իբր թե թուրքական բնակչության կողմից կարող են նաև համաձայնեցված լինել թուրքական իշխանությունների հետ»:
-Այս ամենը բեմադրություն է, որը հնարավորություն կտա կամ կպարտադրի արևմտյան աշխարհին ու միջազգային կառույցներին, նորից դիմել Հայաստանին՝ Թուրքիայի որոշ նախապայմաններ ընդունելու առաջարկով,- ասել է Վահան Հովհաննիսյանը։
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նույն թեմայի վերաբերյալ ասել է.
-Կարծում եմ, որ Ադրբեջանի նախապայմանները չգործող նախապայմաններ են, պետք չէ, որ դրա վրա սևեռենք մեր ուշադրությունը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երկրի նախագահի այս մեկ տարվա ամենահաջողակ քաղաքական քայլերից մեկն եմ համարում։ Հարաբերությունները խիստ կարևորում եմ, և ավելի շատ կարևորում եմ ճանապարհի բացումը։

Սյուզի Մելքոնյան