Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են MAN բեռնատարն ու Toyota-ն
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են 50-ամյա Հարփոն Ս-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենան և 52-ամյա Արթուր Հ-ի վարած AMN մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տեղում բուժօգնություն է ստացել Toyota-ի ուղևոր՝ 22-ամյա Էլեն Թ-ն, ով, սակայն, հրաժարվել է հոսպիտալացվելուց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, այնուհետև իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, քանի որ բեռնատարից առկա է եղել վառելիքի արտահոսք։