Ցավալի է արձանագրել, բայց Մարտի 1-ի գործը նմանվել է արևելյան շուկայի։ Հիմա քչերին է հետաքրքրում, թե ովքեր էին անկարգություններ հրահրողները, ովքեր էին սպանության հեղինակները։ Փաշինյանիթիմը այդ արյան հաշվին եկավ իշխանության, իսկ ահա տուժողների իրավահաջորդները կարծես հասկացել են, որ ժամանակը գնում է և փորձում են գոնե ֆինանսական եկամուտներ ապահովել իրենց։
Մարտի 1-ի գործում փողային առաջին հարաբերության սկզբում դրեցին իշխանությունները, երբ սպանությունների բացահայտման փոխարեն զոհերի հարազատներին բաժանեցին 30-ական միլիոն դրամ։ Հետո այս գումարի պատմությունը վեճի առիթ դարձավ, որը ցավոտ և տգեղ էջեր բացեց։
Իշխանությունները կարծես դադարել են ֆինանսավորել Մարտի 1-ի գործը ու տուժողներից ոմանք և նրանց ներկայացուցիչները փողի նոր աղբյուրներ են փորձում գտնել։ Օրերս հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը կդիմի դատարան որպես նյութական վնասի փոխհատուցում գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանից իր պաշտպանյալի օգտին 241 մլն դրան բռնագանձելու միջնորդությամբ:
Սեդա Սաֆարյանն ըստ էության փորձում է իշխանությունների գրպանում գտնվող դատավորների միջոցով ֆինանսական լուրջ միջոցներ ստանալ։
Մարտի 1-ի գործը վերածվել է փողի «բազարի»
Ցավալի է արձանագրել, բայց Մարտի 1-ի գործը նմանվել է արևելյան շուկայի։ Հիմա քչերին է հետաքրքրում, թե ովքեր էին անկարգություններ հրահրողները, ովքեր էին սպանության հեղինակները։ Փաշինյանի թիմը այդ արյան հաշվին եկավ իշխանության, իսկ ահա տուժողների իրավահաջորդները կարծես հասկացել են, որ ժամանակը գնում է և փորձում են գոնե ֆինանսական եկամուտներ ապահովել իրենց։
Մարտի 1-ի գործում փողային առաջին հարաբերության սկզբում դրեցին իշխանությունները, երբ սպանությունների բացահայտման փոխարեն զոհերի հարազատներին բաժանեցին 30-ական միլիոն դրամ։ Հետո այս գումարի պատմությունը վեճի առիթ դարձավ, որը ցավոտ և տգեղ էջեր բացեց։
Իշխանությունները կարծես դադարել են ֆինանսավորել Մարտի 1-ի գործը ու տուժողներից ոմանք և նրանց ներկայացուցիչները փողի նոր աղբյուրներ են փորձում գտնել։ Օրերս հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը կդիմի դատարան որպես նյութական վնասի փոխհատուցում գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանից իր պաշտպանյալի օգտին 241 մլն դրան բռնագանձելու միջնորդությամբ:
Սեդա Սաֆարյանն ըստ էության փորձում է իշխանությունների գրպանում գտնվող դատավորների միջոցով ֆինանսական լուրջ միջոցներ ստանալ։
Աղբյուրը՝ politik.am