Քաղաքական

24.09.2020 10:07


ԱԺ նախագահը՝ մոտ 900 հազար, փոխնախագահները մոտ 700 հազար դրամի պարգևավճար են ստացել

ԱԺ նախագահը՝ մոտ 900 հազար, փոխնախագահները մոտ 700 հազար դրամի պարգևավճար են ստացել

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները Անկախության տոնի առթիվ պարգևատրվել են: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է ԱԺ պաշտոնական կայքից:

Պարգևատրումը եղել է պաշտոնյայի ամսական դրույքի 75%-ի չափով:

Այսպիսով՝ ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ, քանի որ պարգևատրումը 75%-ի չափով է, Արարատ Միրզոյանն ստացել է 892 հազար 890 դրամ պարգևավճար: ԱԺ փոխնախագահների աշխատավարձը 925 հազար 960 դրամ է, պարգևատրումը կազմել է 694 470 դրամ: ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների աշխատավարձը 793 հազար 680 դրամ է, պարգևատրումը կազմել է 595 260 դրամ:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը 793 հազար 680 դրամ է, պարգևատրումը կազմել է 595 260 դրամ: ԱԺ պատգամավորի աշխատավարձը 661 հազար 400 դրամ է, պարգևատրումը կազմել է 496 050 դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը