Սորոսականներն այսօր կամ վաղը հերթական հաղթանակն են տոնելու՝ հրաժարականի դիմում է ներկայացնում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Հիշեցնենք, որ նա կրթության ոլորտի փոխնախարարներից է։ Մեզ հասած տեղեկություններով, նա տեւական ժամանակ է՝ դեմ էր արտահայտվում կրթության ոլորտում տարվող քաղաքականությանը եւ հատկապես՝ կրթության չափորոշիչներին ու առհասարակ տարաձայնություններ ուներ կրթական հարցերում սորոսական դիրքորոշում ունեցող իշխանական զանգվածի հետ, ինչը սկսվել էր դեռեւս ԿԳՆ փոխնախարարներ Արեւիկ Անափիոսյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի հետ աշխատելու շրջանից։
Վերջերս Գ․ Թամրազյանը մի քննարկման ժամանակ բացահայտ դեմ է արտահայտվել չափորոշիչներին, ինչը դժգոհությունների տեղիք է տվել եւ այս թեւը Քաղպայմանագրի նիստերի ժամանակ հարց է բարձրացրել, թե՝ մեր թիմի անդամը մեր քաղաքականությանը դեմ է արտահայտվում։ Հարցն այնքան սուր է դրվել, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Արայիկ Հարությունյանին՝ թող Թամրազյանը դիմում գրի գնա։ Թերեւս այս գործընթացին նպաստել է նաեւ Տնտեսագիտական համալսարանի շուրջ ստեղծված վիճակը եւ այն, որ կառավարության դեմ բողոքի ակցիաները՝ Դիանա Գալոյանի ռեկտորությունը հաստատելու պահանջով նաեւ Թամրազյանի մասնակցությամբ է իրականացվում։
Մենք փորձեցինք կապվել Թամրազյանի հետ, նա չպատասխանեց հեռախոսազանգերին։
Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է գրում

Աղբյուրը՝ hraparak.am