Քաղաքական

24.09.2020 21:41


ՍԴ նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է

ՍԴ նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է

Սահմանադրական դատարանի նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է։ Այդ մասին լրագրողների զրույցում նշեց ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը՝ ավելացնելով, որ ՍԴ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 10։30-ին։

«Առայժմ քվեարկություն տեղի չի ունեցել։ Ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու։ Դատավորներից մեկը ևս առաջադրեց մեկ թեկնածուի, ինչից հետ այդ թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց։ Ըստ էության թեկնածուն մեկն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շաթիրյանը։

Լրագրողների հարցին, թե ով է թեկնածուն՝ Շաթիրյանը նշեց, որ անունն օնլայն լրատվամիջոցներին հայտնի է։

Ըստ էության, Շաթիրյանը չհերքեց մամուլում շրջանառվող այն լուրը, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կողմից առաջադրված թեկնածուն Աշոտ Խաչատրյանն է, իսկ ինքնաառաջադրված թեկնածուն՝ Խունդկարյանը։

«Ինքնաառաջադրված թեկնածուն ունեցավ ծրագրային ելույթ, ինչին հաջորդեց հարցուպատասխանը։ Դատավորների մի մասն արդեն իսկ ուղղեցին իրենց հարցերը թեկնածուին։ Այլ հարցադրումներ ևս կան»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը