Քաղաքական

25.09.2020 10:43


Կորոնավիրուսից երկու զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է

Կորոնավիրուսից երկու զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է

Դատախազությունը հաստատել է, որ կորոնավիրուսից մահացել է 2 զինծառայող։ Նշենք, որ զինծառայողներից մեկը մահացել է «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, իսկ մյուսը՝ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։

«Փաստինֆո»-ի հետ հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ մահացածները պայմանագրային զինծառայողներ են։

Պաշտպանության նախարարությունից չեն մեկնաբանում կորոնավիրուսային վարակից մահացած երկու զինծառայողների մասին լուրը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ասաց՝ առանց մեկնաբանության։

Այս խորագրի վերջին նյութերը