Դատարանը քննեց Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. բախում տեղի ունեցավ ոստիկանների և Ծառուկյանի աջակիցների միջև (տեսանյութ)
Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:
Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ ժամանեց դատարան: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչ տրամադրությամբ է եկել դատարան, Ծառուկյանը նշեց, որ շատ լավ տրամադրություն ունի:
Հարցին՝ մտավախություն ունի՞, որ իրեն կալանավորելու որոշում կկայցնեն, Ծառուկյանն ասաց․ «Ես խոսել եմ իմ երկրի համար, իրավիճակի համար. այսօր սոցիալ-տնտեսական վիճակն այնքան ծանր է, որ երբեք նման վիճակ չի եղել: Ես հունիսի 5-ից ասել եմ, որ այս վիճակից պետք է դուրս գալ: Այսօր ամբողջ աշխարհում մի պետություն չկա, որ աջակցի Հայաստանին, ես ասել եմ՝ ուղղենք, թե չէ ավելի վատ է լինելու, սակայն հունիսից մինչև հիմա ավելի վատ է եղել»:
Ծառուկյանը հավելեց, որ իր խոսքերից չի հրաժարվում, ինչ ասել է, իր ասածի տերն է և դեռ մի բան էլ քիչ է ասել: «Եթե այսօր Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, սոցիալ-տնտեսական վիճակը կլավանա, աշխատավարձ կբարձրանա, տոկոսները կիջնեն, ուսման վարձերը կնվազեն, հարց չկա: Ես ինչ ասել եմ, համոզված եմ, իմ սկզբունքին եմ, դեռ քիչ եմ ասել»,-ասաց նա և հավելեց, որ մնացածը դատական պրոցեսը ցույց կտա:
Նշենք, որ Ծառուկյանի պաշտպանները դատավոր Մնացական Մարիտիրոսյանին բացարկի միջնորդություն են ներկայացնելու:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ավարտեց Գագիկ Ծառուկյանի կալանավորելու վերաբերյալ միջնորդության հարցի քննարկումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 23։00-ին դատարանը կհրապարակի որոշումը։

Աղբյուրը՝ tert.am
***