Մեր աչքի առաջ հակառակորդը մոբիլիզացնում է իր ուժերը, իսկ մենք զբաղված ենք թիթեռ նկարելով. Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)
Պետությունը պետք է պատրաստ լինի լայնամասշտաբ պատերազմի։ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն ասում է՝ թուրքը կռիվ է տալիս, իսկ դուք ներսում խժդժություններ եք իրականացնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Նա նշեց, թե նույնիսկ միջազգային մամուլն է խոսում այն մասին, որ Ադրբեջանը զորավարժություններ է սկսել, քաղաքացիներին են ներգրավվում։ «Եթե դա բլեֆ չէ, ապա մեր աչքի առաջ հակառակորդը մոբիլիզացնում է իր ուժերը, իսկ մենք ի՞նչ ենք անում, մենք զբաղված ենք թիթեռ նկարելով»։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առցանց կոնֆերանսում հակահայկական հայտարարություններով հանդես եկավ, սակայն հայկական կողմից, ինչպես միշտ, պատասխան չի լինելու։
«Նիկոլը առյուծ է ճղում, ցանկացած իրավիճակում, երբ խոսքը վերաբերում է ներքին ընդդիմությանը, սակայն, երբ խոսքը հասնում է Ալիևի և Ադրբեջանի հայտարարություններին գնահատականներ տալուն՝ պարզվում է, որ Ալիևը շատ կիրթ, կուլտուրական մարդ է»,-ասաց նա։
Նակալյանի խոսքով՝ վարչապետի բոլոր քայլերը տանում են նրան, որ իր իշխանությունը հարատև լինի, որի մասին խոսում է այն քաղաքական լարվածությունը, որը հիմա կա։ Ըստ նրա՝ վարչապետն իր կնոջն էլ կկալանավորի, եթե դա պետք լինի իր իշխանության հարատևության համար։