Դե բարի եղիր, պայթեցրու Ադրբեջանը ներսից. Արգիշտի Կիվիրյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
ՍԴ նորընտիր դատավորների ընտրությունը ապօրինի է եղել, այդ առումով կարելի է ասել այսօր Հայաստանում ունենք ոչ լեգիտիմ, սակայն Նիկոլ Փաշինյանին լոյալ Սահմանադրական դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահի ընտրություններին։
«Սա այն ողջ տրամաբանությունն էր, հանուն ինչի Փաշինյանը սկսեց այս գործընթացը։ ՍԴ-ի ռեֆորմների անվան տակ իրականացվում է Սահմանադրական դատարանի բռնազավթում։ Ինչպես ինքը Հայաստանում բռնազավթեց բոլոր օղակները, վերջում փորձեց բռնազավթել բարձր դատարանը, որը պետք է հակակշիռ լիներ գործող իշխանությանը։ Այն, ինչ ինքը հրամցնում էր հասարակությանը, անգամ ՍԴ-ն կապում էր ներդրումների հետ, դրա տակ թաքնված էր ընդամենը պարզունակ մի մոտեցում՝ ստեղծել կամազուրկ, իր կամքն ամեն հարցում կատարող դատարան։ Այդ գործընթացում ինքն օգտագործեց հասարակությանը, սեփական թիմին, տարբեր հասարակական կառույցների, ակտիվիստների, որոնք ինչ-որ առումով հավատացել էին այդ ամենին, չնայած յուրաքանչյուր տրամաբանող մարդ պետք է տեսներ, որ լրիվ այլ բան է տեղի ունենում։ Արդյունքում այդ հավատացողները տեսան, որ Նիկոլ Փաշինյանն իրենց օգտագործել է, դրա համար այսպես ասած օգտագործվողները դիսոնանս են զգում, որովհետև հասկանում են, որ տարիներ շարունակ իրենց ծաղրելու են որպես անձնանց, որոնք հերիք չի օգտագործվել են, այլև կազմաքանդել են Սահմանադրական դատարանը»,-ասաց Արգիշտի Կիվիրյանը։
Վերլուծաբանի դիտարկմամբ՝ մինչ Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը ՍԴ-ն բավականին արդյունավետ գործող կառույց էր։
«Առավել ևս Նիկոլ Փաշինյանի գալուց հետո Հրայր Թովմասյանը ձևակերպել էր անկախ մոտեցում, այսինքն՝ ձևավորել էր հենց այն մոդելը, որը պետք է լիներ պետությունում, որ ՍԴ-ն պետք է գործող իշխանությունից անկախ լինի և հակադրվի իշխանությանը, դա իրականում ՀՀ-ում լավագույն մոդելն էր»,-նշեց նա։
Նրա խոսքով՝ մինչ օրս Նիկոլ Փաշինյանը ոչ մի ապացույց չի հրապարակել, որ Հրայր Թովմասյանը այս երկու տարիների ընթացքում կատարել է այս կամ այն նախկին իշխանավորի պատվերը։
«Դու հանում ես դատավորների, որոնք պրոֆեսիոնալ են, երկար տարիներ այդ ոլորտում են աշխատել, և փոխարենը բերում ես մարդկանց, ում քո սեփական թիմի կեսը մատնանշում է որպես նախին կոռուպցիոներների»,-ասաց նա՝ հավելելով, որ ՍԴ-ում ճգնաժամ ստեղծեց հենց Նիկոլ Փաշինյանը, այդ իսկ պատճառով իր թիմի մի մասը չի ուզում այդ բեռի տակ ընկնել։
«Իրենք հասկանում են, որ տարիներ շարունակ այդ խարանը դրվելու է իրենց վրա, և ինչ-որ ձևով փորձում են պլստալ այդ խարանից, չնայած չեն պլստալու»,-նշեց նա։
Անդրադառնալով հոկտեմբերի 8-ին նախատեսվող ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների հանրահավաքին, և այս օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդության հապճեպ քննարկմանը, Արգիշիտի Կիվիրյանը համոզմունք հայտնեց, որ այս գործընթացները միմյանց հետ կապ ունեն։
«Գագիկ Ծառուկյանի հետ կապված ողջ գործընթացը քաղաքական է։ Այդ գործընթացը սկսվեց այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանի մեջ քաղաքական վտանգ զգաց։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը, երբ իշխանությունը վերցրեց, կոալիցիոն դաշնագիր կնքեց Գագիկ Ծառուկյանի հետ, դրանից հետո ողջ ընտանիքով, նաև թիմով գնացին Ծառուկյանի աղջկա հարսանիքին։ Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանն իրենց աչքում ոչ կրիմինալ էր, ոչ բռնաբար։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները Գագիկ Ծառուկյանին ներկայացնում որպես սուլեյման բռնաբար, բա եթե նա «Սուլեյման բռնաբարն» է, դու ո՞նց ես կնոջդ, աղջկադ վերցնում և գնում այդ մարդու հարսանիքին պարում, ընտանիքիդ անդամաներն էլ զուգարանից սելֆիներ են հրապարակում, բա չես վախենում, որ գնում ես բռնաբարի հարսանիքին, եթե դա իրականությունն է։ Ի՞նչ է այդ ժամանակ 20 տարուց ավել լրագրող, խմբագիր աշխատած Նիկոլ Փաշինյանը չգիտեր ինչ-որ բաներ։ Մշտապես ինքը զբաղված է եղել բոլոր քաղաքական գործիչների անկողինը զննելով, կարելի է ասել տարբեր գործիչների կեղտոտ շորերը փորձում էր մեյդան հանել»,-ասաց Արգիշտի Կիվիրյանը։
Վերլուծաբանը պատահականություն չի համարում նաև գործի քննությունը Մնացական Մարտիրոսյանին մակագրելը։
«Կարելի է արձանագրել, որ Գագիկ Ծառուկյանին կարող է ինչ-որ հրաշք փրկել, որովհետև Մնացական Մարտիրոսյանը մշտապես հայտնի է տվյալ պահին գործող իշխանության նկատմամբ հլու- հնազանդ պատվեր կատարելով»,-նկատեց նա։
Ինչ վերաբերում է հանրահավաքին, ապա ըստ վերլուծաբանի՝ իշխանությունները հասկանում են, որ քաղաքական պրոցեսները թեժանում են։
«Իրենք իշխանության են եկել փողոցով, և այսօր, փաստորեն, իրենք կորցնում են փողոցը, փողոցը դուրս է գալիս իրենց դեմ։ Իրենք իշխանության են եկել հավաքելով տարիներ շարունակ կուտակվող բողոքավոր զանգվածին, որը տարբեր խնիրների հետ կապված այսօր դուրս է գալիս և պայքարում է այդ իշխանությունների դեմ, և եթե հիմա տեղի ունենա ընդդիմության կողմից այդ զանգվածի կենտրոնացումը, դա կարող է հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության համար մահացու վտանգ ներկայացնել»,-նշեց Արգիշտի Կիվիրյանը՝ հավելելով, որ վարչապետը ժողովրդի մեջ կորցրել է իր հենարանը։
Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն վարկաբերկված ուժեր են, «Հայրենիքն» էլ նորաստեղծ կուսակցություն է, նույնիսկ եթե դժգոհություններ կան, մարդիկ հնարավոր է՝ չվստահեն այդ ուժերին, Արգիշտի Կիվիրյանն արձագանքում է․
«Նիկոլ Փաշինյանի և իր թիմից ավելի վարկաբեկված երևի այս երկրում քիչ մարդ է մնացել։ Այս երկու տարիները ցույց տվեցին, թե ինչպես կարելի է շռնդալից կերպով վարկաբեկվել։ Այս երկրում անհնար է գտնել Նիկոլ Փաշինյանի և իր թիմից ավելի ոչ պրոֆեսիոնալ կադր, բոլոր ոլորտներում իրենք դա ցուցադրեցին։ Եթե աշխարհի պրոֆեսիոնալ մենեջերները խոսային ներկայիս ընդդիմության մասին, դա ինչ-որ տեղ կարող էր ինչ-որ տեղ հնչել, բայց երբ ընդդիմության մասին խոսում է մի թիմ, որը երկու տարվա մեջ բոլոր ոլորտները տապալել է, դա զավեշտալի է»,-նկատեց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքել է ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցներից մեկում հրապարակված տեղեկությանը՝ բանագնացների միջոցով ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև իրականացվող գաղտնի բանակցությունների մասին։ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին մեղադրել էր կոնֆիդենցիալ տեղեկութուն հրապարակելու համար, ինչից, կարելի է ենթադրել, որ չհերքեց այդ տեղեկությունը։ Վարչապետը նաև նախազգուշացրեց, որ հայկական կողմն էլ կարող է կոնֆիդենցիալ ինֆորմացիա հրապարակել բանակցությունների մասին։ Թե բանակցություններում ի՞նչ գաղտնի հարցեր կարող են լինել, Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ «փաստացի, ադրբեջանական կողմը արտահոսք թույլ տվեց, որ գաղտնի բանակցություններ են տեղի ունեցել, ընդ որում դրանցում քննարկվել է ազատագրված տարածքների հանձնումը՝ ոչնչի դիմաց»։
«Դրանից հետո այն անձը, ում անունը շրջանառվում էր որպես մունետիկ՝ Արսեն Խառատյանը, ինքը փաստացի չհերքեց դա, ինքն ասաց, որ իր կարճ պաշտոնավարման ընթացքում չեն եղել, ընդ որում, ադրբեջանական կողմը չէր էլ ասում, որ իր պաշտոնավարման ընթացքում է եղել, հակառակը՝ պնդում էր, որ պաշտոնավարումից հետո է եղել։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չհերքեց այս ամենը, այլ փաստացի հաստատեց։ Ինքն ասաց, որ «եթե սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»։ Նախ՝ չի հերքում, երկրորդը՝ երկու տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը հավատացնում էր, որ արցախյան բանակցություններում որևէ գաղտնիք չկա, որ դրանք առավելագույնս թափանցիկ են, այսօր ինքը փաստացի ընդունում է, որ տեղի են ունեցել կոնֆիդենցիալ գործընթացներ, այսինքն՝ ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ավելի քան երկու տարի վարել է կոնֆիդենցիալ բանակցություններ Ադրբեջանի հետ, և խաբել է հայ հասրակությանը։ Աբսուրդ է նաև այն, որ ինքը մատնանշում է, որ եթե ինքը կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ հրապարակի, ապա Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում․ դու ունես թշնամի, դու ձեռքիդ ունես իբր տեղեկատվություն, որը կապակայունացնի, կպայթեցնի Ադրբեջանը՝ ներսից և այդ զենքը չես օգտագործում քո հակառակորդի դեմ։ Դե բարի եղի հրապարակի, պայթեցրու Ադրբեջանը՝ որպես հայ ազգի վտանգ, այսպես կվարվեր պատշաճ ղեկավարը, սակայն մենք պիտի հասկանանք, որ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի հետ, որի որևէ հայտարարություն արժեք չունի»,-նշեց Արգիշտի Կիվիրյանը։
Թե ինչո՞ւ վարչապետը չհերքեց ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումը, Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ գրեթե վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ մտավախություն է առաջացել, որ եթե ինքը հերքի կոնֆիդենցիալ բանակցությունների փաստը և այդ հրապարակման մեջ տեղ գտած փաստերը, ապա կարող են հայտնվել համապատասխան ձայնագրություններ ու տեսաձայնագրություններ, որի տակից ինքը կարող է դուրս չգալ։

Մանրամասները՝ տեսանյութում։