«Մինչ մենք քնած էինք, պատերազմ է սկսվել. այս անգամ, կարծես, լուրջ է». Մարգարիտա Սիմոնյան
«Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմանը:
«Մինչ մենք քնած էինք, պատերազմ է սկսվել: Այս անգամ, կարծես, լուրջ է»,-գրել է Սիմոնյանը՝ նկատելով, որ 2020թ. շարունակում է «այրել»:
Նա նաև նշել է, որ Թուրքիան արդեն հայտարարել է Ադրբեջանին աջակցելու մասին:
«Տեսնենք՝ ո՞վ կաջակցի Հայաստանին. նրա նոր կառավարիչնե՞րը, թե՞ ինչպես միշտ»,-եզրափակել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Աղբյուրը՝ tert.am