Լավրովը Մնացականյանի հետ հեռախոսազրույցում լուրջ մտահոգություն է հայտնել ԼՂ շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում լուրջ անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությանը:
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Մնացականյանի հետ: Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: