Արցախում 16 զոհ և 100-ից ավելի վիրավորներ ունենք։ Տեղեկությունն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը։
«Հայկական ԶՈՒ–ն 3 ուղղաթիռ, 20 ԱԹՍ, 30 տանկ է խոցել։ Այս պահին ընթանում են թեժ մարտեր»,–ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն այս պահին կայուն է։ Սարգսյանը նշեց` պատրաստ ենք կյանքի գնով կատարել անհնարինը։ Նա ասաց` համոզված է, որ հակառակորդին ստիպելու են խաղաղություն աղերսել։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Արցախում 16 զոհ և 100-ից ավելի վիրավորներ ունենք

Աղբյուրը՝ armeniasputnik.am