Քաղաքական

27.09.2020 19:31


Պուտինը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը ԼՂ-ում առճակատման սրացում թույլ չտալու համար

Պուտինը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը ԼՂ-ում առճակատման սրացում թույլ չտալու համար

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Կրեմլից հաղորդել են, որ երկու պետությունների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը ԼՂ-ում առճակատման սրացումը թույլ չտալու համար:

«Քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել՝ կապված լայնամասշտաբ ռազմական բախումների վերականգնման հետ: Ընդգծվել է, որ այժմ կարևոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի թույլ չտրվի դիմակայության հետագա սրումը, և կարևորը՝ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները»,-ասվում է Կրեմլի մամլուլի հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը