Քաղաքական

27.09.2020 19:39


Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել են 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ՝ այդ թվում հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ․ Արթուր Սարգսյան

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները խոցել են 3 ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ՝ այդ թվում հարվածային, 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ․ Արթուր Սարգսյան

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հերթակա ագրեսիան է ձեռնարկել Արցախի Հանրապետության նկատմամբ: Արցախի հանրապետության զինված ուժերը ԱՀ զինված ուժերի մարտակարգերին, զորամասերի մշտական տեղակայման վայրերին, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի, այդ թվում՝ Ստեփանակերտին հասցրել է հրթիռահրետանային հարվածներ, օգտագործելով՝ օդուժը այդ թվում նաև հարվածային ԱԹՍ-ներ. Արցախի պաշտպանության նախարարության տեղեկատվական կենտրոնի մամուլի ասուլիսի ժամանակ`անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին, նշեց պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը:

Նրա խոսքով` հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները մոտորահրձգային, զրահատանկային ստորաբաժանումների ուղեկցությամբ անցել են լայնածավալ հարձակման հարավային, հյուսիսային և հարավարևելյան ուղղությամբ: Այս պահին դեռ ընթանում է թեժ մարտեր նշված ճակատներով: Հակառակորդը ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ:

«Ճշտված տվյալներով պաշտպանության բանակի ստորաբաժանումները կիրառելով հակաօդային պաշտպանության միջոցները, կարողացել են խոցել երեք ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, այդ թվում հարվածային 30 տանկ և հետևակի մարտական մեքենաներ: Նախնական տվյալներով, ցավոք սրտի, Արցախի Հանրապետության զինված ուժերում նույնպես կան կորուստներ 16 զոհ և 100-ից ավել վիրավորներ»:

Արթուր Սարգսյանը ընդգծեց, որ Պաշտպանության բանակի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը այս պահին կայուն է և յուրաքանչյուր սպա և զինվոր իր առջև դրված խնդիրը կատարում է պարտքի բարձր գիտակցումով և պատասխանատվությամբ.

«Ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին և Քառօրյա պատերազմի տարիներին այսօր նույնպես ազատամարտիկների միությունը և ուժային կառույցները կանգնած են զինված ուժերի կողքին և կատարում են առաջադրված խնդիրը: Այս պայմաններում մենք կարողանալու ենք հակառակորդին պարտադրել, որ նա նորից աղերսի իր հերթական հրադադարն ու խաղաղությունը»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը