«ԼՂ հարցում բոլոր արտաքին ու ներքին խաղացողները պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն». ՌԴ ԱԳՆ
Մոսկվան բոլոր արտաքին ու ներքին «խաղացողներին» կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսևորել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հարցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հայտարարությանը:
«Բոլոր արտաքին և ներքին խաղացողներին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, այդ թվում՝ հռետորաբանության առումով: Այժմ անհրաժեշտ է չափազանց զգույշ լինել, որպեսզի հնարավոր լինի հասնել հրադադարի ռեժիմի անհապաղ ձեռքբերմանը և կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուն: Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, 1991 թվականից ակտիվորեն մասնակցում է այս գործընթացին: Մտադիր ենք շարունակել կապի մեջ լինել բոլոր գործընկերների հետ»,-հավելել է Ռուդենկոն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։
Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 31 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

Աղբյուրը՝ tert.am