Քաղաքական

28.09.2020 14:00


20 հազար հայ կամավոր ՌԴ-ից ցանկանում է Արցախ մեկնել․ ՌՀՄ նախագահը դիմել է Պուտինին

20 հազար հայ կամավոր ՌԴ-ից ցանկանում է Արցախ մեկնել․ ՌՀՄ նախագահը դիմել է Պուտինին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Подъём» պարբերականին հայտնել է, որ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում պատերազմը դադարեցնելու խնդրանքով։

«Մենք երեկ մեր գրասենյակում հանդիպում ունեցանք, մի քանի հարցերի վերաբերյալ որոշում ենք ընդունել, որոնց թվում նախագահին դիմելու, որպեսզի Ռուսաստանը օգնի դադարեցնել հակամարտությունը և հումանիտար ու այլ օգնություն տրամադրի»,-ասել է Արա Աբրահամյանը։

Աբրահամյանը նշել է նաև, որ ՌԴ-ից 20 հազար հայ կամավոր է դիմել Արցախ մեկնելու համար․

«Սա Ադրբեջանի և Թուրքիայի պլանավորած լայնամասշտաբ գործողությունն է։ Սա ինչ որ սադիզմ է, բանդիտիզմ, ահաբեկչություն։ Նրանք ուզում են, որ Ղարաբաղում ոչ մի հայ չլինի։ Չկան հայեր, չկա հայկական հարց։ Դրա համար նրանք օգտագործում են կորոնավիրուսը։ Ինքնաթիռներ, օգնություն, նույնիսկ հումանիտար՝ չկա, անհնար է ուղարկել։ Մեզ մոտ գիշերվա ընթացքում 20 հազար մարդ է կամավորագրվել, խնդրելու ենք ռազմական տրանսպորտ, որպեսզի մարդկանց Հայաստան ուղարկենք։ Եվս մի քանի հարյուր, մոտ հազար ռուսներ պատրաստակամություն են հայտնել են կամավոր մեկնել Արցախ, բայց մենք ասացինք՝ շնորհակալություն»։

Աղբյուրը՝ vesti.am

Այս խորագրի վերջին նյութերը