Մեկը՝ Պառավաքարից, մյուսը՝ Սասունիկից․ զոհվածներից մեկի կինը 8 ամսական հղի է
Պատերազմում երեկ զոհված 30-ամյա Հովիկ Խաչատրյանը Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքից էր։ Համայնքապետ Արման Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հովիկն ապրում էր մոր, եղբոր և 8 ամսվա հղի կնոջ հետ։
«Մանկավարժի ընտանիք է, մեծ եղբայր ունի՝ ամուսնացած, և ինքը` իր տիկնոջ հետ։ Հայրն էլ պատերազմում զոհված է, Ոսկեպարից էր․․․ ինքը շատ լավ զինվորական էր»,-նշեց համայնքապետը։
Նրա խոսքով՝ գնացել է զոհվածի տուն, տեսել ընտանիքի անդամներին։
Նշեց նաև, որ Հովիկ Խաչատրյանի դին դեռևս մարզում չէ, բայց հավանական է, որ այսօր մարզում կլինի, իսկ վաղն էլ կկազմակերպվի հուղարկավորության արարողությունը։
Հուլիսի 27-ին զոհված մեկ այլ զինծառայող՝ 20-ամյա Կարեն Մարգարյանը, Տավուշի մարզի սահմանապահ Պառավաքարից էր։ Նա տան կրտսերն էր։
Հիշեցնենք, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի երեկ և այսօր hրապարակած տվյալների համաձայն՝ 31 զոհ ունենք։

Աղբյուրը՝ hraparak.am