Քաղաքական

29.09.2020 12:47


Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր նշանակված դատական նիստը չի կայանալու

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր նշանակված դատական նիստը չի կայանալու
Հարգելի գործընկերներ,

տեղեկացնում ենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 13։00-ին նշանակված դատական նիստը չի կայանալու։ Այս մասին փաստաբանական թիմին հայտնել են նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից։

Ըստ տեղեկատվության, նման որոշման հիմք է եղել Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ սահմանային լարվածության այս օրերին գեներալ-գնդապետ Օհանյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում։

Հաջորդ դատական նիստի նշանակման օրվա և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ

Այս խորագրի վերջին նյութերը