Հայկական կողմը հետ է վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. ՊԲ հրամանատար տեղակալ (տեսանյութ)
ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ հակառակորդի զավթողական մտահղացումը այսօր ևս ձախողվել է։ Հայկական կողմը, նրա խոսքով, հետ է վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր։
«Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը կիրառել է ողջ զինանոցը` ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ, ծանր հրետանի, հրթիռահրետանային ողջ սպառազինությունը»,– ասաց նա` ավելացնելով, որ այս օրերի ընթացքում Ադրբեջանի ընդհանուր կորուստների թիվը 500-ից ավել է։ Սարգսյանը նշեց, որ այսօրվա մարտերում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ։
«Ցավոք, մարտերի ընթացքում յուրային զորքերը նույնպես ունեն կորուստներ. տվյալները կհրապարակվեն ավելի ուշ պաշտոնական տեղեկատվությամբ»,–ասաց նա։
Սարգսյանը հայտնեց, որ Արցախի օդային տարածքում նույնպես թուրքական F-16 կործանիչների կիրառում է գրանցվել։
«Արդեն դա չի կարելի անվանել առաջնագիծ, ամբողջությամբ ռազմաճակատի գիծ է, ամբողջ երկայնքով մարտեր են ընթանում։ Այդ առաջնագիծը կարող է խորանալ և՛ դեպի մեր կողմ, և՛ դեպի հակառակորդի կողմ»,–ասաց ՊԲ հրամանատարի տեղակալը։
Նրա խոսքով` Ադրբեջանը Արցախի ուղղությամբ կիրառում է «Գրադ», «Սմերչ»։ Դրանք հաստատված են, մնացած զինատեսակների կիրառում էլ կա, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն։ Սարգսյանը նշեց` եթե Ադրբեջանն ունեցել է որոշակի հաջողություններ, ապա դա թուրքական ձեռագրի արդյունք է։
«Այսօր մենք ունեցել ենք հաջողություններ, և հակառակորդը ևս մեկ անգամ ձախողել է իր զավթողական մտադրությունները»,–ավելացրեց նա։

Աղբյուրը՝ armeniasputnik.am